Ռադիոակտիվ հումքի ընդերքօգտագործման իրավունքը կտրամադրվի մրցութային կարգով

By | 30.09.2016

Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով։ Այդ նպատակով սեպտեմբերի 29-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն տվեց <Ընդերքի մասին> ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը։

Ներկայումս գործող <Ընդերքի մասին> օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար սահմանված է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը: Այն որևէ կերպ չի կարգավորում ռադիոակտիվ հումքի (որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք) երկրաբանական ուսումնասիրության նպատակով  ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:

Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը մրցութային կարգով տրամադրելը հնարավորություն կտա կազմակերպությանը ընտրելիս հաշվի առնել վերջինիս` ըն­դերքօգ­տա­գործման ոլորտում ունեցած նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրա­գիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների  կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախա­տես­վող ներ­դրում­ների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները:

hanq98

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով