Պարզաբանում armlur.am կայքում զետեղված «Ինչ խնդիրների առաջ է կանգնած Շաքիի ջրվեժը» վերնագրով նյութի վերաբերյալ

armlur.am կայքում սեպտեմբերի 29-ին զետեղված «Ինչ խնդիրների առաջ է կանգնած Շաքիի ջրվեժը» վերնագրով  նյութում տեղ գտած հրապարակման վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է.
Հոդվածում հիշատակված «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության կողմից  մոտ մեկ ամիս առաջ տարածած նյութի հիմքերով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություններ էր իրականացրել ՓՀԷԿ-ում և ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով 01.09.2016թ.-ին «Հակոբջանյան և Գալստյան» ՍՊԸ-ի (Շաքիի ջրվեժի հարակից ՓՀԷԿ-ի) տնօրենը ենթարկվել էր 200.0 հազար դրամի վարչական տուգանքի։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում սկսվել է ընկերության ջրօգտագործման թույլտվության վերանայման գործընթաց։
armlur.am կայքի հրապարակման մեջ ասվում  է նաև Շաքի գյուղի տարածքում արհեստական ձկնաբուծական լճակների առկայության և դրանց օգտագործման համար գետից վերցվող ջրաքանակի` ջրվեժի բնականոն կենսագործունեության վրա հնարավոր ազդեցություններ ունենալու մասին, ինչը պարզելու համար ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ Բնապահպանական պետական տեսչությունն սկսել է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

 

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

logo

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով