Պարզաբանում է կադաստրի պետական կոմիտեն

Загрузка...

Օրեր առաջ «Հետք» ինտերնետային թերթում «Կադաստրի պետական կոմիտեն որոշել է երիտասարդ ընտանիքներից կրկնակի վճարներ գանձել» հրապարակված հոդվածի վերաբերյալ  ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարզաբանում է.

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը)»:

2.  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 567-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված է, որ «1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի դրա գինը:», «2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում, կողմերի գրավոր համաձայնեցված գնի մասին պայմանի բացակայության դեպքում, դրա վաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները:»:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով»:

4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից»:

5.  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված է, որ «1. Պայմանագիրը փոփոխելիս կողմերի պարտավորությունները պահպանվում են ըստ փոփոխված պայմանագրի», «3. Պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից»:

6. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման»:

7. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ «Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է»:

8. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 449-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ «Այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից»:

Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի 55/17 և 55/20 հասցեների բազմաբնակարան շենքերի մի շարք միավորների նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի լրացուցիչ համաձայնագրերով փոփոխվում և նոր շարադրանքով են ներկայացվում մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագրի (խառը պայմանագիր) առարկան, գինը և այլ էական պայմանները, իսկ վերոհիշյալ իրավանորմերից և դրանց համակարգային վերլուծությունից բխում է, որ ներկայացված համաձայնագրերը սահմանում են նոր իրավունքներ և պարտականություններ, որոնք վերաբերվում են ինչպես հիփոթեքի, այնպես էլ առուվաճառքի պայմանագրի տարրերին, ուստի դրանք ևս ենթակա են պետական գրանցման այն կանոններով, ինչպես կատարվել են նախկինում ներկայացված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի պետական գրանցումները, այսինքն, գրավի իրավունքի պետական գրանցման հետ միաժամանակ գրանցվել է նաև սեփականության իրավունքը:

Հարկ է նշել, որ կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են վերը նշված պայմաններին չհամապատասխանող գործառույթներ, որի համար կոմիտեի աշխատակազմի երկու ռեգիստր ենթարկվել են կարգապահական տույժերի:

kadastr3

Նմանատիպ նորություններ

#sutNikol-ը ջնջողներին բերման են ենթարկել... «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտում կատարելու համար: Նրանք սպիտակ ներկով ջնջել են Եր...
Վարչապետը ստորագրել է Սանասարյանի պաշտոնավարումը դ... Hraparak.am-ը գրում է. Լուրեր են շրջանառվում, որ վարչապետը մերժել է ԱԱԾ պետի միջնորդությունը՝ Դավիթ Սանասարյանի պաշտոնավարումը դադարեցնելու մաս...
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԱՐՑԱԽՈՒՄ․ 18-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԱՆՏԱՌՈՒՄ ՍՊ... Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում. 18 տարեկան տղան սպանել է 10-ամյա եղբորը։ Ըստ տեղանքում շրջանառվող խոսակցությունների՝ նա եղբորը տարե...
Գնդակահարեք կամ կախեք․ դատելը քիչ է․ Նաիրա Զոհրաբյ... ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տ...
Դատախազությունը՝ մամուլում հրապարակված տեղեկությու... ՀՀ դատախազի խորհրդական  Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մամուլում այսօր տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ մի խումբ պ...
Վաղը Ազատության հրապարակում նշվելու է «Մարիխուանայ... Ֆեյսբուքում ստեղծվել է իրադարձություն՝ «Մարիխուանայի միջազգային օր» խորագրով: Որպես կազմակերպիչ՝ նշվում է Գարիկ Թադևոսյանը, ում ֆեյսբուքյան գլխավո...
Պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներ... «EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...