«Նրանք այդ հեղինակությունը չունեն». Իգիթյանը՝ Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Սերժ Թանկյանի մասին. Առավոտ

Загрузка...

«Զուռնեն հեռվից լավ է լսվում»,- այսպես արձագանքեց սփյուռքահայ մտավորականների՝ «Արդարությունը Հայաստանում» խորագրով հայտարարությանը ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Հիշեցնենք, որ ըստ հայտարարության, սփյուռքահայ մտավորականները գրել են.

«Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, ստորագրահավաքի նախաձեռնողներն ասում են՝ ո՛չ, համակարգված կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը, անհավասար իրավունքներին, արտագաղթին եւ ընտրակեղծիքներին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին»:

Պարոն Իգիթյանն Aravot.am-ին ասաց, որ այդ հայտարարությանը միացած սփյուռքահայ մտավորականներին չի ճանաչում: Մեր դիտարկմանը, թե հայտարարությանը միացած մտավորականներից են դերասանուհի Արսինե Խանջյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը, պարոն Իգիթյանը շարունակեց. «Ես սփյուռքահայ մտավորականությանը տեղյակ չեմ, չեմ ճանաչում: Դուք մի երեք անուն եք տալիս, դա դառնում է Վիլյամ Սարոյա՞ն կամ Արշիլ Գորկի՞, Ռուբեն Մամուլյա՞ն:

Թե՞ արդեն այդ հաստիքացուցակում ով այս աշխարհից գնում է թափուր տեղերը նշված են՝ ով պետք է լինի, էդ ինչ բան է, մասշտաբի հարց է չէ՞: Ազգ ներկայացնող մտավորականություն, էդ ովքե՞ր են, էդ երեք հոգի՞ն: Էդ ինչ ընդհանրացումներ են, չեմ հասկանում: Նրանք այդ հեղինակությունը չունեն, ով որ լավ կիթառ է նվագում, դառնում է հայ մտավորակա՞ն»:

Ճարտարապետն ասաց՝ ոչ միայն չի միանա ստորագրահավաքին, այլեւ դեմ է ամբոխային պայքարին. «Եթե այդքան ցավում են, թող գան, այստեղ ապրեն ու մեզ հետ միասին իրենց պայքարը վարեն: Հեռվից հայրենիք սիրելուն չեմ հավատում: Ես մասսայական կարծիքներ չեմ ընդունում: Երբ երեք հարյուր հոգի փողոցով անցնում են, երկուսին կանգնեցնում եմ, ասում՝ տղաներ ուզում եմ ձեզ միանալ, խնդիրն ի՞նչ է, ասում են՝ չգիտենք, դե գոռում ենք էլի:

Այդ հոգեբանությամբ նպատակին չենք հասնի»: Պարոն Իգիթյանի համար նաեւ անհասկանալի է «Արդարություն Հայաստանում» հայտարարության այն հատվածը, թե «Նկատի ունենալով 2016 գարնանը եւ ամռանը տեղի ունեցած ցնցումները եւ բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու եւ քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների».

«Չգիտեմ՝ ինչ նկատի ունեն, ինչ մարդու իրավունքներ են խախտվել: Ես կրկնում եմ՝ փողոցային երեւույթներ չեմ ընդունում, մենք անհատների ազգ ենք, ամբոխ հասկացողությունը փոքրաթիվ ազգերի համար շատ վնասակար բան է: Ես ամբոխային, փողոցային ակցիաներ պետություն կառուցելու մեջ չեմ տեսնում»: Մեր հարցին, իսկ ինչու Հայաստանում ձեւավորված մենաշնորհի, կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների ու արատավոր այլ երեւույթների դեմ

պայքարը սկսեցին սփյուռքահայ եւ ոչ հայաստանաբնակ մտավորականները, որովհետև նրանք չե՞ն նկատում այդ խնդիրները, թե՞ դրանք չեն անհանգստացնում իրենց, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Այն, ինչով զբաղվում եմ իմ կյանքում բոլորը քննարկո՞ւմ են այստեղ, սփյուռքում: Ընդհանրապես տեղյա՞կ են՝ ես ինչով եմ զբաղվում, որեւէ մեկի օգնության կարիքն ունեմ, թե՝ չէ: Այն, ինչով զբաղվում եմ, ես այդ գործը հասկանում եմ, թե՞՝ոչ:

Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի ոչ մի ակցիաների կարիք չի լինի»: Մեր ճշտող հարցին՝ այսինքն` ձեր կարծիքով, մտավորականները երկրում ստեղծված խնդիրների հետ գործ չունե՞ն, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Պայքարելու տարբեր ձեւեր կան, ես այդ տեսակ պայքարը չեմ ընդունում: Վաղը մյուս օրը, եթե մի հիվանդ բերեն հիվանդանոց ու մասնագետների կոնսիլիում լինի, մենք պետք է այդ կոնսիլիումը թողնենք փողոցում հավաքվենք ու դիագնոզ տա՞նք, բժիշկներին էլ ասենք՝ ոնց բուժե՞ն: Մինչեւ դրանով զբաղվենք հիվանդը կմեռնի: Ամեն ինչով պետք է հասկացող մարդիկ զբաղվեն, այն ժամանակ ոչ մի խնդիր չի լինի»:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ:

levon-igityan

Նմանատիպ նորություններ

«Միհրան Պողոսյանը ձեր պես Նիկոլենց մուծվել չցանկաց... Արգիշտի Կիվիրյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե ձեր առաջ դրվեր ընտրություն, ասենք՝ ինչ-որ տեղ քաղապաստան պահանջե՞լ, թե՞ մուծվել Նիկոլենց, դու...
ԵԶԲ-ն դադարեցնում է «Սպայկա» ընկերությանը վարկ տրա... Եվրասիական զարգացման բանկը դադարեցրել է հայկական «Սպայկա» ընկերությանը վարկ տրամադրելու գործընթացը: Այդ մասին, ըստ «Առկա»-ի՝ հինգշաբթի օրը, ապրիլի...
«Այն որ մեր տխրահռչակ վարչապետը Ադոլֆ Հիտլերի հոգե... Քաղաքացու օրվա հետ կապված.... Այն որ մեր տխրահռչակ վարչապետը Ադոլֆ Հիտլերի հոգեբանական պրոֆիլի կրողն է, դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ: Հիմա...
«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամը ծաղրում է Աստվ... Ֆեյսբուքյան օգտատեր  Մանուել Մանուկյանը   դիմել է Հայկ Մարությանին․ «Դիմում եմ Երևանի ավագանու այն անդամներին, ովքեր հարգում են Աստվածաշունչը և հավ...
«Իշխանությունները, խոստումներից բացի, ռեալ բարեփոխ... «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության հյուրը Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն է։ https://www.facebook.com...
Հայկ Մարությանի «ընկերական» գործարքը. «ԿամԱԶ»-ները... «Ժամանակ» թերթը գրում է. «Բազմիցս է գրվել, որ Երևանի քաղաքապետարանը աղբահանության համար սարքավորված «ԿամԱԶ» բեռնատարները գնել է առանց մրցույթի, այ...
«Իսկ ո՞ւմ նշանակել». վարչապետը «ժերտվա» կտա՞ Հայկ ... «Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամռանը` հունիս-հուլիս ամիսներին, իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ: Հիշեն...
Ինչպե՞ս է ՊԵԿ-ը ստուգում կատարելու Մաշադյանի փեսայ... «Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ տարբեր պաշտոնյաների ու աշխատակիցների բիզնես գործունեությանը բազմիցս ենք անդրադարձել։ Օրերս էլ մեզ հայտնի դարձավ, որ ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...