Մահացել է Իսրայելի նախկին նախագահը

By | 28.09.2016
Загрузка...

«Մահը հաստատվել է «Շիբա» բուժկենտոնում, որտեղ նա պառկած է եղել վերջին 13 օրերին»,- հայտնել է «Իններորդ ալիքը»

Երկու շաբաթ առաջ Շիմոն Պերեսը կաթված էր տարել, որից հետո բժիշկները նրան դեղորայքային կոմայի մեջ են գցել ու միացրել թոքերի արհեստական օդափոխանակության սարքի: Բժիշկները սկզբում նրա վիճակի լավացում էին նկատում ու նույնիսկ փորձում էին նրան գիտակցության վերադարձնել: Բայցեւայնպես սեպտեմբերի 28-ի լույս գիշերը Պերեսի վիճակը կտրուկ վատացել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Շիմոն Պերեսը, որը ծնվել է ժամանակակից Բելառուսի տարածքում, երկու անգամ ղեկավարել է Իսրայելի կառավարությունը: 2007-2014 թթ նա զբաղեցրել է նախագահի պաշտոնը, դառնալով աշխարհի ամենատարեց գործող ղեկավարը: 1994-ին նա Խաղաղության նոբելյան մրցանակ է ստացել պաղեստինցիների հետ համաձայնագրի ստորագրման համար:

shimon-pere

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...