ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը՝ «Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» Դաշնային պետական ձեռնարկության գլխավոր գիտական ծառայող, խմբի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ:

Վ. Մարտիրոսյանը կարևորելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության միջև ձևավորված համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս այն կշարունակվի ու կընդլայնվի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացիկ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ ընդլայնված քննարկումներ կազմակերպելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

m016

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով