ՀՀ ԷԲՊ նախարարը հանդիպեց ԻԻՀ պատվիրակությանը

By | 30.09.2016

Սեպտեմբերի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության պատվիրակությանը՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հարեի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-իրանական համագործակցության ծրագրերի կատարման ընթացքին և ընդլայնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։

Կողմերը անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Կարևորվեց հատկապես Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ դրանով էապես կավելանան էլեկտրաէներգիայի հոսքերը  Հայաստանի և Իրանի միջև։ Միաժամանակ կստեղծվեն հնարավորություններ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև իրանական կապիտալով Հայաստանում 50 մՎտ հզորությամբ հողմային կայաններ կառուցելու հնարավորությունները։ Կողմերը հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կհաջողվի ամբողջացնել այդ առումով ձեռք բերված համաձայնությունները։

Կարևորելով հայ-իրանական համագործակցությունը՝ հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին՝ շարունակել աշխատանքները նախանշված ծրագրերի իրականացման և ընդլայնման ուղղությամբ։

1plakat

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով