Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի Արմինե Մինասյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի, ամերիկահայ բանաստեղծուհի Արմինե Մինասյանին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արմինե Մինասյանը նշեց, որ մայիսին Նյու Յորքում մեծ հանդիսությամբ նշվելու է Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի 50 ամյակը:

Նախարարը բարձր գնահատեց Արմինե Մինասյանի հոր՝ իրանահայ արձակագիր,  բանաստեծ Լևոն Մինասյանի պատգամը կատարելու և նրա  արխիվային հավաքածուն Հայաստան տեղափոխելու և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրաբերելու ջանքերը:

Կողմերն անդրադարձան միության 50 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպչական հարցերին, համայնքում առկա խնդիրներին, առաջիկայում  համատեղ իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին:

Արխիվային հավաքածուի հանձնման հանդիսավոր արաողությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Նշենք, որ Լևոն Մինասյանը 2012թ.-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարութեան «Վիլյամ Սարոյան» մեդալով:

hrushik16

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով