Կոնտեն չի քնել Արսենալից կրած պարտությունից հետո

By | 26.09.2016
Загрузка...

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ չի կարողացել քնել «Արսենալից» կրած պարտությունից հետո:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Չելսիի» դարպասը:

«Ես չկարողացա քնել պարտությունից հետո: Դա սովորական է ինձ համար: Մտորում էի: Կարեւորը՝ ճիշտ եզրահանգման հասնելն է:

Եթե մենք ցանկանում ենք ինչ-որ լուրջ բանի հավակնել Անգլիայում, պետք է բարելավենք խաղը: Կարեւոր է ոչ միայն թղթի վրա, այլ հենց խաղադաշտում ապացուցել, որ հիանալի թիմ ենք», — ասել է իտալացի մասնագետը:

kl6

Աղբյուր` armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...