Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2016-2017 թթ. համերգաշրջանը կազդարարվի ս. թ. սեպտեմբերի 12-ին` Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով, որն  այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ /գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան/:
Փառատոնը կանցկացվի ս. թ. սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում. համերգների սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Փառատոնի բացման երեկոյի ընթացքում կհնչի Ա. Դվորժակի ջութակի կոնցերտը` գերմանացի հայտնի ջութակահար Վիվիան Հագների կատարմամբ: Փառատոնը կեզրափակվի Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի համերգային կատարմամբ. գլխավոր դերում՝ Ջանպիերո Ռուջերի (բարիտոն, Իտալիա):
Փառատոնային ծրագիրը կներառի 10 սիմֆոնիկ և 3 կամերային համերգ: Փառատոնի ընթացքում կկայանա նաև դաշնակահար Նարե Արղամանյանի մենահամերգը: Ավանդույթի համաձայն` կանցկացվեն հոբելյանական երեկոներ, վարպետության դասեր, կհնչեն նոր ստեղծագործությունների պրեմիերաներ. ս. թ. սեպտեմբերի 20-ին` «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի հիմնադրամի 95-ամյակին նվիրված համերգին հանդես կգան հայտնի երաժիշտներ Սերգեյ Խաչատրյանը (ջութակ) և Նարեկ Հախնազարյանը (թավջութակ):

Այս տարի համերգներ կնվիրվեն Լևոն Չաուշյանի 75 և Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյաններին: Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն Հայաստանի և արտերկրի շուրջ երեք տասնյակ անվանի երաժիշտ-կատարողներ` ջութակահարներ Դայշին Կաշիմոտոն (Ճապոնիա), Անուշ Նիկողոսյանը, Բորիս Բրովցինը (Ռուսաստան), թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Յան Ֆոգլերը (Գերմանիա), Բորիս Անդրիանովը (Ռուսաստան), դաշնակահարներ Անահիտ Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), Լուսինե Խաչատրյանը (Գերմանիա), Ֆիլիպ Կասարը (Ֆրանսիա), շեփորահարներ Կիրիլ Սոլդատովը (Ռուսաստան), Սերգեյ Նակարյակովը (Ռուսաստան) և ուրիշներ:

Փառատոնն այս տարի առանձնանում է հատկապես հրավիրյալ մեծանուն դիրիժորներով՝ Կիրիլ Կարաբից (Ուկրաինա), Դմիտրի Յուրովսկի (Գերմանիա): Փառատոնի հյուրերի թվում է նաև Մարկ Թարդյուն, ով Գերմանիայի Ենա քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է. վերջինիս ղեկավարությամբ, հոկտեմբերի 3-ին կկայանա Ենայի և Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբերի համատեղ համերգը:
Ուշագրավ է, որ այս տարի առաջին անգամ միջազգային երաժշտական փառատոնն իր ծրագրերը կներկայացնի Արցախում. ս. թ. սեպտեմբերի 26-ին,  Ստեփանակերտի Երիտասարդության պալատում կկայանա համերգ՝ Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Համերգի հաջորդ օրը, հրավիրյալ մենակատարները վարպետության դասեր կանցկացնեն Արցախի երիտասարդ երաժիշտների համար:

207a

Նմանատիպ նորություններ

Հայաստանը լրջագույն վտանգների առջև, ծանր իրավիճակո... LIVEnews.am-ի եթերում Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքն ու մտահոգություններն են հայտնում ...
ՀՀՇ-ականները ներթափանցում են իշխանության «վերին էշ... ՀՀՇ-ականների ներթափանցումն իշխանության «վերին էշելոններ» փաստում է այն մասին, որ հեղափոխական իշխանությունը չի պատրաստվում դատապարտել իշխանության բ...
«Ալեքս հոլդինգը» նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս... ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որ...
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամ... Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենը ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը: Հիշումեք՞ մարդիկ ժամանակին խոսում էին,որ իրենք պ...
Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել... ՊԵԿ-Ը ՀՆԴԿԱԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻ՞Ց Մինչ Վարչապետը կոչ է անում ժողովրդին հարկեր վճարել և ՀԴՄ կտրոններ պահանջել ՊԵԿ-ը դանդաղ բայց հաստատուն...
«Քանզի չունեմ ծանոթներ, թողնում են դրսում, իսկ 23 ... «ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Մաշադյանի 23 տարեկան տղան՝ Հարություն Մաշադյանը, ով զինվորական ծառայություն չի անցել,  նշանակվել է Երևանի կայազորի ...
Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ... Միայն փաստեր #10. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում: Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով