Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են
երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատություններ՝ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության № 2 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրի քաղաքի
երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը, Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատունը, Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատությունը, Վանաձորի մանկատունը, Գավառի մանկատունը, «ՍՈՍ մանկական գյուղեր» հայկական
բարեգործական հիմնադրամի «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերը, Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը, Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը, Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը։ Ընդհանուր թվով՝ 120 մասնակից երեխաներ, որոնք մրցել են 5 մրցաձևերում:
Հաղթող է ճանաչվել Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը և 3-րդ տեղը՝ Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատությունը:
Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած հաստատությունների թիմերին պարգևներ են հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Մրցանակակիր թիմերն արժանացել են ՀՀ Նախագահի վկայագրերի, մեդալների և համապատասխան կարգի գավաթների: Մյուս թիմերին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր: Մասնակից բոլոր երեխաներին որպես նվեր տրվել է մարզահագուստ:
?

?

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով