Monthly Archives: Սեպտեմբերի 2016

Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

Այսօր Երևանում անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը, որին մասնակցել են երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատություններ՝ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության № 1 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության № 2 գիշերօթիկ հաստատությունը, Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնը, Գյումրու «Թռչունյանց տուն»… Կարդալ ավելին »

Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի Արմինե Մինասյանը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում

Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի ատենապետուհի, ամերիկահայ բանաստեղծուհի Արմինե Մինասյանին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արմինե Մինասյանը նշեց, որ մայիսին Նյու Յորքում մեծ հանդիսությամբ նշվելու է Համազգային հայ կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի 50 ամյակը: Նախարարը բարձր գնահատեց Արմինե Մինասյանի հոր՝… Կարդալ ավելին »

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը հանդիպեց «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 29-ին հանդիպեց «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակությանը՝ «Մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» Դաշնային պետական ձեռնարկության գլխավոր գիտական ծառայող, խմբի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ: Վ. Մարտիրոսյանը կարևորելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության միջև ձևավորված համագործակցությունը, վստահություն հայտնեց, որ առաջիկայում ևս այն կշարունակվի ու կընդլայնվի։… Կարդալ ավելին »

Տեղեկատվություն խաղողի մթերումների գործընթացի վերաբերյալ

Վերամշակող ընկերությունները 2016 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ մթերել են 62981.9 տոննա խաղող: Մասնավորապես՝   ՀՀ Արարատի մարզում խաղողի մթերումները սկսել են «Վեդի Ալկո», «Տավինկո», «Երասխի գինու գործարան», «Արարատի գինու գործարան», «Ավշարի գինու գործարան», «Վան-777», «Շատո Առնո» ՍՊԸ-ները, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն՝ Այգավանի մթերման կետում, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն Մրգավանի մթերման կետում, «Երևանի «Արարատ»… Կարդալ ավելին »

Պարզաբանում armlur.am կայքում զետեղված «Ինչ խնդիրների առաջ է կանգնած Շաքիի ջրվեժը» վերնագրով նյութի վերաբերյալ

armlur.am կայքում սեպտեմբերի 29-ին զետեղված «Ինչ խնդիրների առաջ է կանգնած Շաքիի ջրվեժը» վերնագրով  նյութում տեղ գտած հրապարակման վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է. Հոդվածում հիշատակված «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության կողմից  մոտ մեկ ամիս առաջ տարածած նյութի հիմքերով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունն ուսումնասիրություններ էր իրականացրել ՓՀԷԿ-ում և ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտման հիմքով 01.09.2016թ.-ին «Հակոբջանյան… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ռոզա Ծառուկյանին և Վարուժան Մուրադյանին է հանձնել ՀՀ Նախագահի մեդալը

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով:   ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել է «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը: ՀՀ… Կարդալ ավելին »

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար:   «Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ… Կարդալ ավելին »

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների,   պետական և… Կարդալ ավելին »

ՀՀ ԷԲՊ նախարարը հանդիպեց ԻԻՀ պատվիրակությանը

Սեպտեմբերի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության պատվիրակությանը՝ ԻԻՀ էներգետիկայի նախարարի խորհրդական Հոմայուն Հարեի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-իրանական համագործակցության ծրագրերի կատարման ընթացքին և ընդլայնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կողմերը անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ Կարևորվեց հատկապես Իրան-Հայաստան երրորդ… Կարդալ ավելին »

Ռադիոակտիվ հումքի ընդերքօգտագործման իրավունքը կտրամադրվի մրցութային կարգով

Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով։ Այդ նպատակով սեպտեմբերի 29-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն տվեց <Ընդերքի մասին> ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը։ Ներկայումս գործող <Ընդերքի մասին> օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար սահմանված է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման… Կարդալ ավելին »