Ամենամսյա արխիվներ: Օգոստոսի 2016

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է

Սույն թվականի օգոստոսի 30-ին ժամը 3.00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Գյոլասորի» հատվածի խոտածածկ հատվածում: Հրդեհի բռնկման փաստն արգելոցի աշխատակիցների կողմից արձանագրվել է 5:00-ին: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել  9:00-ի սահմաններում, սակայն բարձրացած քամու պատճառով ժամը 16:30-ի սահմաններում այն կրկին բռնկվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 40 աշխատակից… Կարդալ ավելին »

Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացավ ևս մեկ բժշկական կենտրոն

Վիճակագրական տվյալներով` մեր երկրում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Այս առումով 2015թ. հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթներից, առողջապահության համակարգի կարևորագույն ձեռքբերումներից է։ Ծրագրի շնորհիվ` արդեն շուրջ 2500 կյանք է փրկվել, բազմաթիվ մարդիկ խուսափել են հաշմանդամությունից։ Կյանք փրկող «Stent for life»  ծրագիրը… Կարդալ ավելին »

Հաշմանդամություն ունեցող 12 մարզիկների հանձնվեցին ակտիվ տիպի անվասայլակներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանը,   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ծաղկաձոր քաղաքում օգոստոսի 31-ին մասնակցել  են   ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի փակման  հանդիսավոր արարողությանը:   Նախարար Արտեմ Ասատրյանը  ողջունել է մրցույթի  մասնակիցներին և հետագա բոլոր մրցաշարերում փայլուն… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԼԻԳԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵԻՇԻՐՈ ԷՏՈՅԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեիշիրո Էտոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության առաջին այցը Հայաստան՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Ճապոնիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Ասիայի երկրների հետ Հայաստանի հարաբերություններում, և մեր երկիրը ձգտում է համակողմանի ու փոխշահավետ գործակցություն զարգացնել բարեկամ Ճապոնիայի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ… Կարդալ ավելին »

Ղարաբաղի հարցում զսպվածություն ցուցաբերեք. Պուտինը՝ Էրդողանին

Թուրքական Sözcü պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած` Պուտին-Էրդողան հանդիպմանը: Աթաքլըն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նախագահների հանդիպումից՝ պնդելով, որ Պուտինը 7 նախապայման է ներկայացրել Էրդողանին, որոնց լուծման դեպքում կողմերի միջև հարաբերությունները կկարգավորվեն: Ըստ լրագրողի` Պուտինի ներկայացրած նախապայմանները հետևյալն են. 1. «Սիրիայի  նկատմամբ ձեր քաղաքականությունն ի սկսզբանե սխալ է ընթացել:… Կարդալ ավելին »

Սխալ օպերատիվ տվյալները և դրանց հետևանքները. ՊՊԾ գնդի հայտնի դեպքերի ժամանակ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների ժամանակ ՀՀ իրավապահներին սխալ օպերատիվ տվյալներ են ներկայացվել: Ու հիմա ակտիվ քննարկվում է վարկածն այն մասին, որ իրավիճակը սխալ ներկայացնելու հետեւանքն են եղել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում ծավալված արյունալի իրադարձությունները: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ բախումներից առաջ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարությանը… Կարդալ ավելին »

Առանց փոփոխությունների երկիրը շնչահեղձ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսին պետական բյուջեն կրկին թերակատարվել է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, 1,5 միլիարդ դրամով պակաս հարկեր են հավաքագրվել: Այս երեւույթի վրա, իհարկե, կարելի էր աչք փակել, եթե Հայաստանի տնտեսությունում այնպիսի զարգացումներ տեղի ունենային, որոնք հույս կներշնչեին, որ առաջիկայում իրավիճակը կշտկվի: Սակայն Հայաստանում շարունակում են… Կարդալ ավելին »

Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար պրեմիում սեգմենտի լյուքս դասի մեքենա է գնել. «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթնը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար Mercedes GL 500 մակնիշի մեքենա է գնել Երևանում գտնվող «Մերսեդեսի» սրահից։ Այստեղ մեծ զեղչ են արել՝ 150 հազար դոլար արժողությամբ մեքենան ոստիկանապետի տեղակալին տվել են ընդամենը 110 հազար դոլարով։ Պրեմիում սեգմենտի լյուքս դասի այս բարձրակարգ ամենագնացից Հայաստանում վարում են… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

  ԽՈՅ — Լարված օր է: Կարելի է ասել՝ ամենադժվարն այս շաբաթ: Լավ նորությունը այն կլինի, որ արդեն վաղն ամեն ինչ կշտկվի և դեպի լավը կգնա: Իսկ վատ նորությունն էլ այն է, որ այդ պահին սպասելը հեշտ չի լինի: Ցանկալի չէ նոր գործեր սկսելը, հատկապես եթե դրանք կպահանջեն ձեզնից մեծ ջանքեր, ժամանակի զուր վատնում և… Կարդալ ավելին »

Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին

Երեկ՝ օգոստոսի 29-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր կործանիչ ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են Ավաշին–Բասյան շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին, որոնք ոչնչացվել են: Գործողությունն ավարտելուց հետո թուրքական օդուժի ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման ավիաբազա: Հավելենք, որ թուրք-քրդական բախումները հարաբերական… Կարդալ ավելին »