Ամենօրյա արխիվներ: 30.08.2016

Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում քրդերի դիրքերին

Երեկ՝ օգոստոսի 29-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր կործանիչ ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Նշվում է, որ ավիահարվածները հասցվել են Ավաշին–Բասյան շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին, որոնք ոչնչացվել են: Գործողությունն ավարտելուց հետո թուրքական օդուժի ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման ավիաբազա: Հավելենք, որ թուրք-քրդական բախումները հարաբերական… Կարդալ ավելին »

Թուրքիան պետք է կենտրոնանա ԻՊ դեմ պայքարում, ոչ թե քրդերի. ԱՄՆ ՊՆ

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը սևեռել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում՝ քննադատելով Սիրիայի քրդերի դեմ գործողությունները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:  Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ին «մտահոգում են» բախումներն այն շրջաններում, որտեղ ԻՊ-ն չկա: Քարթերը նշել է, որ քրդերի դեմ գործողությունները կբարդացնեն «Իսլամական… Կարդալ ավելին »

ՌԴ Հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ուժերը խոցել են «հակառակորդի» թիրախները

Օգոստոսի 25-ից ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ և ռադիոտեխնիկական զորքերը 5 անգամ բերվել են օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման պատրաստականության «առաջին» աստիճանի: Այս մասին այսօր՝ օգոստսի 30-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Զորքերի տեղակայման վայրերի պաշտպանության վարժանքներում հայտնաբերվել է պայմանական հակառակորդի ինքնաթիռ համարվող ավելի քան 30 օդային թիրախ, որոնց… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն Աֆղանստանին է փոխանցել 4 միավոր MD-530F ուղղաթիռ

Օգոստոսի 25-ին ԱՄՆ-ն Աֆղանստանի զինված ուժերին փոխանցել է նախապես որոշված խմբաքանակի վերջին 4 միավոր MD-530F Cayuse Warrior թեթև բազմանպատակային ուղղաթիռները՝ դրանց քանակը Աֆղանստանի ՌՕՈւ-մ հասցնելով 27-ի: Ուղղաթիռները տեղակայվելու են մայրաքաղաք Քաբուլում: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՌՕՈւ կենտրոնական հրամանատարության կայքը: Ուղղաթիռները Աֆղանստան են հասցվել Կալիֆորնիայի Թրավիս ավիաբազայից՝ Բոինգ C-17 ռազմական բեռնատար ինքնաթիռով: Նշվում է, որ… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն և Հնդկաստանը լոգիստիկ համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Օգոստոսի 29-ին ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կողմերը ստորագրել են մատակարարումների և վերանորոգման համար ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային բազաների համատեղ օգտագործման համաձայնագիր: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ կայքը: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հնդկաստանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները առանձնացրել է 2 մասի՝ մարտավարական և տեխնոլոգիական: Տեխնոլոգիական համագործակցությունը, ըստ Քարթերի, իրենից… Կարդալ ավելին »

Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ

Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն: Կարևոր է դպրոցականների տանը… Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ Ազգային ժողովի պատգամավորների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից, որոնք պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա՝ մինչ ԱԺ-ում… Կարդալ ավելին »

Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի նախագծի ընդհանուր և հատուկ մասերի լրամշակված տարբերակները

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի նախագծի ընդհանուր ևհատուկ մասերի լրամշակված տարբերակները: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակը Արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 29-ին: Ընդհանուր մասում ներկայացվել են վարչական պատասխանատվության հիմնական սկզբունքները, վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսվող վարչական տույժի տեսակները, տույժերի… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԳԻՈՐԳԻ ՍԱԳԱՆԵԼԻՁԵՆ

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-վրացական բարեկամության… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Թեև օրը լավ կդասավորվի, նշանի որոշ ներկայացուցիչներ վատ տրամադրություն կունենան, խիստ զբաղված կլինեն իրենց հին խնդիրներով: Որևէ լուծում գտնել չի ստացվի, քանի դեռ չունեք այն ինֆորմացիան, որը կօգնի դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հետևաբար փորձեք լիցքաթափվել և լավատեսորեն տրամադրվել: Աշխատեք խուսափել ընտանեկան վեճերից: Անգամ, եթե ամեն բան հարթվի, դեռ երկար ժամանակ տրամադրությունը վերականգնել չի ստացվի:… Կարդալ ավելին »