Ամենօրյա արխիվներ: 29.08.2016

Ճամբարները կարող են այլընտրանք լինել նախնական զինվորական պատրաստության կաբինետային ուսուցմանը

2016թ. ապրիլից Սևանի «Ժայռ» ռազմամարզական բազայում կազմակերպվել է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատանեկան ռազմամարզական ճամբարը՝ կրթական ծրագրի հայրենագիտական, բնապահպանական, արշավախմբային բաղկացուցիչներով: Այն ողջ ամառ գործել է տարբեր տարիքի  սովորողների համար` ապահովելով նաև արշավախմբային-հայրենագիտական-էկոլոգիական աշխատանքների հնարավորություն։ Օգոստոսի 22-ին «Ժայռ» ճամբարում տեղի  է ունեցել հավաք, որին մասնակցել են   ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ… Կարդալ ավելին »

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին  հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բանակային զորամիավորման շրջանակում անցկացվել են զորավարժություններ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման 2016թ. պատրաստության պլանի համաձայն` օգոստոսի 24-ից 26-ը անցկացվել են եռաստիճան զորավարժություններ: Զորավարժության ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ընդգրկմամբ խաղարկվել են մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման դրվագներ: Ընդհանուր առմամբ զորավարժությանն ընդգրկվել են ավելի քան 3000 զինծառայողներ, 300 միավոր ռազմական ու ավտոմոբիլային տեխնիկա:

Անցկացվում են նորակոչիկ վարորդների հավաքներ

ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օգոստոսի 22-ից անցկացվում են նորակոչիկ վարորդների 45-օրյա ուսումնական-գործնական հավաքներ: Հավաքների շրջանակներում ուսումնասիրվում են ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագրերը, կառուցվածքը և տեխնիկական սպասարկումը, ճանապարհային երթևեկության կանոնները: Վարորդները ծանոթանում են նաև անհատական բժշկական միջոցներից օգտվելու և առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու: Զորամասի ավտոհավաքակայանում նորակոչիկների հետ անցկացվում են մեքենավարման գործնական պարապմունքներ: Հավաքի… Կարդալ ավելին »

Հինգշաբթի. ստեղծագործում են լրագրողները

Ս. թ. օգոստոսի 27-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է լրագրողների գեղանկարչական աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Այն կրում է «Հինգշաբթի» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 3-ը: Շուրջ կես տարի՝ յուրաքանչյուր հինգշաբթի, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների 12 լրագրող հաճախել են Մուղդուսյան արվեստի կենտրոն՝ նկարչության դասերի: Արդյունքում՝ 3 տասնյակից ավելի ստեղծագործություններ ներկայացվել են ցուցադրության: Լրագրողների առաջարկով` այցելուները… Կարդալ ավելին »

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայտնաբերած խախտումների արդյունքում 1.78 մլն.դրամ վարչական տուգանքի 20 որոշում

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 22-26.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.78մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 640.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Հողերի պահպանության ոլորտ.   Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում`  80.0 հազ. դրամ  ընդհանուր գումարի  և    հաշվարկվել է 60.0 հազ. դրամի… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի անդամներին

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունեց Գերմանա-հայկական ֆորումի պատվիրակությանը` ֆորումի նախագահ, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի գլխավորությամբ: Ողջունելով Գերմանա-հայկական ֆորումի անդամներին` Էդվարդ Նալբանդյանը կարևորեց կազմակերպության գործունեությունը` ուղղված հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված բարձր մակարդակի համագործակցության կապակցությամբ և քննարկեցին փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռնարկվող… Կարդալ ավելին »

Վրաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Սագանելիձեին հաջողություն մաղթեց՝ երկու հարևան երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Սագանելիձեն նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում, և… Կարդալ ավելին »

Գալուստ Սահակյանն ընդունել է Բունդեսթագի պատգամավորին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն օգուստոսի 29-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերթ Վայլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ալբերթ Վայլերի ունեցած ներդրումը երկու երկրների միջխորհրդարանական եւ միջպետական հարաբերությունների առավել խորացման եւ զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Բունդեսթագի համագործակցությունն ու… Կարդալ ավելին »

Գալուստ Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանին

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Մի քանի տասնամյակ ձգվող Ձեր ստեղծագործական գործունեությունը հավատարմության օրինակ է մշակույթին, հարազատ թատրոնին, որտեղ այսօր էլ մարմնավորում եք բազմաթիվ հետաքրքիր կերպարներ, եւ հանդիսատեսին, ում շարունակում եք Ձեր դերասանական խաղով հաճույք պատճառել թատրոնի բեմից եւ կինոէկրանից: Ձեր արվեստի ամենամեծ գնահատականը հենց նրա սերն է, որը մշտապես ուղեկցում է Ձեզ»: Ազգային ժողովի… Կարդալ ավելին »