Ամենօրյա արխիվներ: 27.08.2016

Հայցադիմում՝ ընդդեմ Առաքելական եկեղեցու. Առավոտ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպությունը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու: Հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց դեպքի մանրամասները: «Ես շատ էի լսել այն մասին, որ քահանաները մի տեսակ յուրահատուկ ՀՀ քաղաքացիներ են, այսինքն՝ ուզածն անում են: Այդպիսի մի դեպքի ականատես եղա այս վերջերս: Քաղաքացի Նելլի Իսկանդարյանը դիմեց… Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ-ն հերքում է Նախիջևանում ՀՀ ԶՈւ ԱԹՍ խոցելու լուրերը

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ադրբեջանական որոշ լրատվակայքեր, հղում անելով Նախիջևանում ներքին աղբյուրներին, հայտնել էին, որ Նախիջևանում ՀՀ ԶՈւ անօդաչու են խոցել։ Այսօր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը Razm.info-ին հայտնեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և «նման բան չկա»։ Ադրբեջանական լրատվակայքերը հայտնում են, որ հետախուզական ԱԹՍ-ն իբր խոցել են Ադրբեջանի ԶՈւ… Կարդալ ավելին »

Պատերազմի հերոսի հայրն ու օլիմպիական հերոսը հանդիպեցին

«Զվարթնոց» օդանավակայանում մարզիկների ու երկրպագուների հետ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերադարձին էր սպասում արցախյան հերոս, քառօրյա մարտերում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը: Ռիոյում, պարգևատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը պատվո հարթակ էր բարձրացել՝ շապիկին Ռոբերտ Աբաջյանի նկարը: Այս քայլը Աբաջյանները կրկնակի հերոսություն էին որակել, իսկ Ռոբերտի հայրը նշել էր՝ «Սպասում եմ Արթուրը վերադառնա հայրենիք, գնամ… Կարդալ ավելին »

Լարվածություն իշխանական օղակներում. գործը հասել է նախագահական. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ վերջերս բավական մեծ լարվածություն է առաջացել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և Ազգային ժողովի պաշտոնյաների միջև։ Լարվածությունն ինչ-որ պահի այնքան է խորացել, որ գործը հասել է նախագահական։ Խնդիրը ՎՊ մասին նոր օրենքի նախագիծն է, որը ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի առաջիկայում։ Ի. Զաքարյանը ցանկանում… Կարդալ ավելին »

Հովիկ Աբրահամյանի 2017թ-ի հավակնությունները.«Հ ժ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական անկման ցուցանիշ հրապարակելը պատահական չէ: Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով 2016 թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը մոտ 5 տոկոս անկում է ունեցել: Սա այն դեպքում՝, երբ հուլիսը հունիսի նկատմամբ աճ էր գրանցել: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նման բացասական ցուցանիշ հրապարակելով՝ իշխանական վերին օղակներում ցանկանում… Կարդալ ավելին »

«Գողականները» «հաց բերող» Արթուր Սարգսյանին բնակարան են նվիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին բանտում շատ լավ են ընդունել և շատ լավ են վերաբերվում, այսպս կոչված, գողական աշխարհի ներկայացուցիչները: Ու հիմա նա լավ պատիվ ունի կալանավորների շրջանում: Մեր տեղեկություններով՝ նրա հետ նստած «գողականները» կամ հեղինակություններն Արթուր Սարգսյանին նաև բնակարան են նվիրել Երևանի… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես ՝գործը գլուխ չի գա: Չնայած բավականին մեծ ծանրաբեռնվածությանը՝ ձեզ… Կարդալ ավելին »