Ամենօրյա արխիվներ: 25.08.2016

Կրիշտիանու Ռոնալդուն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Մոնակոյում ընթացող ՈւԵՖԱ-ի գալա համերգի ժամանակ հայտնի դարձավ 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը: Լավագույնը ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակին հավակնում էին նաև Գարեթ Բեյլն ու Անտուան Գրիզմանը: Ռոնալդուն 2-րդ անգամ դարձավ ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն խաղացող: Armsport.

Շենքի հարակից տարածքից հայտնաբերվել է արկ

Օգոստոսի 25-ին, ժամը 12.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 4 շենքի նկուղային հարկում ականանման առարկա է հայտնաբերել և շենքից դուրս բերել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկի հրամանատարի տեղակալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ թիվ… Կարդալ ավելին »

Միջադեպ ԱՄՆ-ի և Իրանի նավերի միջև Հորմուզի ծոցում

Երեկ՝ օգոստոսի 24-ին, Հորմուզի ծոցում ամերիկյան Nitze ականակիր նավի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ կատերների միջև միջադեպ է եղել, որտեղ, ըստ ամերիկյան կողմի, իրանական կատերները, անտեսելով ամերիկյան նավի զգուշացումները, չափից շատ են մոտեցել ամերիկյան նավին, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել փոխել իր ուղղությունը: Այս մասին հաղորդում են ամերիկյան Reuters և ռուսաստանյան ТАССգործակալությունները, հղում անելով… Կարդալ ավելին »

Մոսուլի հարավում սպանվել է ԻՊ չեչեն առանցքային առաջնորդ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, Իրաքի կառավարական ուժերի հետ բախումներում Մոսուլի հարավում՝ Ալ-Քայարահ բնակավայրում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) չեչեն առաջնորդ Աբու ալ-Ֆաթհ աշ-Շիշանին: Այս մասին հայտնում է արաբական Al-Sumaria.tv լրատվակայքը՝ հղում անելով կառավարական անանուն աղբյուրի: Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են 10 մահապարտ ահաբեկիչ և 20 փոխադրամիջոց:   Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին Իրաքի զինված ուժերը հայտարարել… Կարդալ ավելին »

Բելառուսում շարունակվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը

Բելառուսի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարանում շարունակվում է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը, ՀՀ ոստիկանության ուժերը :  Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը: Վարժանքների սկզբում մասնակից երկրների ստորաբաժանումները և ՀԽՈւ հրամանատարական կազմը  պարզաբանել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև համագործակցության հարցեր: Օգոստոսի… Կարդալ ավելին »

Իրանը չի գնի Ս-400 ԶՀՀ . Իրանի ՊՆ

Իրանը չունի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնելու անհրաժեշտություն, ձեռք բերվող Ս-300-ները լիովին բավարարում են, իսկ որևէ համակարգի անհրաժեշտության դեպքում կարող է արտադրել ինքը:Այս մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ Նյուզ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանին: Նշենք, որ օրեր առաջ՝ օգոստոսի 21-ին, Իրանը հանրությանն է ներկայացրելսեփական արտադրության «Բավար-373» նոր զենիթահրթիռային համալիրը: Այնուամենայնիվ, չի մանրամասնում… Կարդալ ավելին »

Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: 32 թիմերը բաժանվել են հետևյալ 8 խմբերի. Եզրափակիչը կայանալու է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլենիում» ստադիոնում: A խումբ. ՊՍԺ (Ֆրանսիա), «Արսենալ» (Անգլիա), Բազել» (Շվեյցարիա), «Լուդոգորոեց» (Բուլղարիա) B խումբ. «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Նապոլի» (Իտալիա), «Դինամո» Կիև (Ուկրաինա), («Բեշիկթաշ»), C խումբ. «Բարսելոնա» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բորուսիա» Մ. (Գերմանիա), «Սելթիկ» (Շոտլանդիա) D խումբ. «Բավարիա»… Կարդալ ավելին »

Սիրիայի կառավարական ուժերը գրոհել են Հալեպի հարավարևմտյան շրջանները. (տեսանյութ)

Այսօր՝ օգոստոսի 25-ի առավոտյան, զինյալների դիրքերի գիշերային հրետակոծությունից հետո, Սիրիայի կառավարական ուժերը հարձակման են անցել Հալեպի հարավարևմտյան թաղամասերի ուղղությամբ՝ փորձելով զինյալներից ամբողջովին մաքրել ռազմական քոլեջների շրջանը և Հալեպում շրջափակել նրանց:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող իր թղթակցին: Նշվում է, Սիրիայի կառավարական ուժերը արևելքից և արևմուտքից միաժամանակյա հարձակման են անցել Հալեպի… Կարդալ ավելին »

Թուրքիայի ԶՈւ ևս 10 տանկ անցել են թուրք-սիրիական սահմանը և շարժվել դեպի Ջերաբլուս

Օգոստոսի 25-ի առավոտյան՝ Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների շրջանակում, Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգի Քարքամըշ գավառում տեկայված Թուրքիայի ԶՈւ ստրոբաժանումներից ևս 10 տանկ անցել են թուրք-սիրիական սահմանը և շարժվել են Սիրիայի Ջերաբլուսի շրջան: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Համաձայն այլ պնդումների տանկերը անցել են սահմանը, շարժվել 1-2 կիլոմետր, ստուգում անցկացրել և հետ վերադարձել: Ավելի վաղ… Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի մարզերում խնդիրների լուծմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ կհատկացվի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 7 դպրոցի մարզադահլիճի տանիքի, վնասված պատուհանների և դռների վերանորոգման նպատակով, 20 մլն դրամ՝ մարզի Վաղարշապատ քաղաքի նոր կառուցվող մարզադպրոցի տարածքում ֆուտբոլի մարզադաշտի և վազքուղու կառուցման… Կարդալ ավելին »