Ամենօրյա արխիվներ: 23.08.2016

Ամփոփվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2.5 հա անտառմշակույթների հիմնադրում և 14.9 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում:   2016 թվականի աշնանը ՀՀ անտառների վերականգնման… Կարդալ ավելին »

Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ փոխդեսպանին ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրենին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին  և ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության նորանշանակ  տնօրեն Դեբորա Գրիզերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Ողջունելով  հյուրերին՝  նախարարը շնորհավորել է  Դեբորա Գրիզերին նշանակման կապակցությամբ, բարձր  գնահատել  ԱՄՆ դեսպանատան և  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ներկայիս  համագործակցությունը  և… Կարդալ ավելին »

Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակը. միջոցառումներ Երևանում և Դիլիջանում

Ս. թ. օգոստոսի 20-ին, Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին: Ցուցադրվել են արվեստագետի գեղանկարչական աշխատանքները, այնուհետև ներկաները դիտել են նրա մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմը: Միջոցառմանը նկարչի կյանքին և գործունեությանը վերաբերող ելույթներով հանդես… Կարդալ ավելին »

Ամփոփվեցին առաջին կիսամյակի արդյունքները

Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները` նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նախ անդրադարձավ տարեսկզբին առողջապահության համակարգի առջև ծառացած մարտահրավերին` սեզոնային գրիպի և ծանր սուր շնչառական վարակների դեպքերի արագ ավելացմանը։ Առողջապահական ողջ համակարգը դեռ նախորդ տարեվերջից աշխատեց արտահերթ ռեժիմով` աշխատանքները կազմակերպելով երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական արդյունավետ բուժումը։… Կարդալ ավելին »

Թուրքիայում սկսել են քաղաքներից զորամասերի դուրսբերումը

Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ երեկ՝ օգոստոսի 22-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրսբերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Երեկ Ստամբուլի տարածքից դուրս են բերվել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի 3-րդ բանակային կորպուսի 66-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի ենթակայության «Բաշբաթյա» զորանոցի զինտեխնիկան… Կարդալ ավելին »

Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Բելառուսի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը, որին մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ։Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Զորավարժությանը ներգրավված է 500 միավոր ավիացիոն, ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա: Վարժանքները կավարտվեն օգոստոսի 27-ին: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը… Կարդալ ավելին »

Հայ ֆուտբոլիստները նորամուտն են նշել Կիպրոսի առաջնությունում

Մեկնարկել է Կիպրոսի առաջնությունը: Առաջին տուրում «Անագենիսին», որի կազմում հանդես է գալիս «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արթուր Յուսպաշյանը, հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է ԱԷԼ-ին: Յուսպաշյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Հայ ֆուտբոլիստը 37-րդ րոպեին դեղին քարտ է ստացել: «Կարմիոտիսան» առաջնությունը մեկնարկել է «Արիսի» հետ ոչ-ոքիով՝ 1:1: Հայաստանի հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

  Խոյ- արդեն ժամանակն է ուշադրություն դարձնել նյութական աչժեքներին, ինչպես նաև ծառայողական պարտականություններին և սեփական առողջությանը: Ձեր աշխատանքի արդյունքը ձեզ կգոհացնի, հանրավոր են նաև ճանապարորդություններ: Ժամանակ հատկացրեք պրակտիկ հարցերի լուծման, սննդի և առողջության համար: Օրը նպաստավոր է հաջող գնումներ կատարելու համար: Ցուլ- օրը բարեհաջող է աստղակերպի այս նշանի համար: Անհաջողությունները և խնդիրները կստանան լուծում, նոր մտահաղավցումներ կունենաք:… Կարդալ ավելին »

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի աշխատանքային ժամերը

Մայր Աթոռի դռները բաց են այցելուների առաջ ամեն օր Մայր Տաճար 07:00-21:00 Առավոտյան ժամերգություն- 07:30 Երեկոյան ժամերգություն- 17:30 Կիրակնօրյա Ս. Պատարագ- 11:00 Մայր Տաճարի թանգարան 10:30-17:00 Գանձատուն 11:00-13:00, 14:00-17:30 Ռուբեն Սևակի անվան թանգարան 10:30-17:00 Մկրտարան 10:00-18:00 Գրատուն 10:15-19:00 «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան 09:00-18:00

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում  սպասում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Օգոստոսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Երևանի օգոստոսի 23-ի… Կարդալ ավելին »