Daily Archives: 22.08.2016

Ռիո-2016. Մեդալային վերջնական հաշվարկ. Հայաստանի զբաղեցրած տեղը

By | 22.08.2016

Ռիո դը Ժանեյրոյում ավարտվեց ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Մրցումային վերջին օրվանից հետո մեդալային հաշվարկում ԱՄՆ-ի հավաքականը պահպանեց ակնհայտ առավելությունը և պաշտոնապես դարձավ հաղթող: Հայաստանը նվաճած 1 ոսկե ու 3 արծաթե մեդալներով զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը: Ներկայացնում ենք մեդալային վերջնական հաշվարկի թոփ-20 երկրներին.   Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդ. 1 ԱՄՆ 46 37 38 121 2… Read More »

ՀՖՖ. Փյունիկ — Գանձասար-Կապան խաղի մրցավարը որակազրկվել է

By | 22.08.2016

Օգոստոսի 22-ին կայացավ ՀՖՖ  մրցավարական կոմիտեի նիստը: Այդ նիստի վերաբերյալ ՀՖՖ-ի պաշտոնական կայքը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ «Փյունիկ» և «Գանձասար-Կապան»  ակումբների կողմից բողոքներ չէին ներկայացվել, օգոստոսի 21-ին կայացած Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Փյունիկ» — «Գանձասար-Կապան» խաղի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն և Մրցավարական Բաժինը, հիմք ընդունելով խաղի տեսուչ Ս. Ղազարյանի զեկուցագիրը, համատեղ դիտեցին տեսուչի… Read More »

Փորձագետները բարձր են գնահատել Հայաստանի կարողությունները

By | 22.08.2016

Գերմանիայից, Ֆինլանդիայից, Մեծ Բրիտանիայից և Շվեդիայից ժամանած ԱՀԿ-ի ներկայացուցիչները և անկախ փորձագետներն անցած շաբաթ Հայաստանում էին Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ընթացքի համատեղ արտաքին գնահատում իրականացնելու նպատակով: Գնահատումն առնչվում էր 4 ուղղության և 19 ոլորտի՝ 1. Կանխարգելում 1) Քաղաքականություն, օրենսդրություն և ֆինանսավորում 2) Համակարգում, հաղորդակցում և ջատագովում 3) Հակամանրէային կայունություն 4) Զոոնոզներ 5) Սննդամթերքի անվտանգություն 6)… Read More »

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ

By | 22.08.2016

Հավաքների նպատակն էր բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել նրանց գործնական ունակությունները մարտական և զորահավաքային պատրաստականության, շտաբների պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ: Հավաքի ընթացքում անցկացվել են ցուցադրական, գործնական, մեթոդական պարապմունքներ, դասախոսություններ:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

By | 22.08.2016

Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ժամանակ որոշում է ընդունվել մասնակցել Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու ընտրություններին՝ սեփական ցուցակներով: Օգոստոսի 24-ին Վանաձորում, իսկ օգոստոսի 26-ին Գյումրիում կներկայացվեն ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» համամասնական ցուցակները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն  

Վարչապետն ընդունել է Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինին

By | 22.08.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-չինական համագործակցության բարձր մակարդակի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության կապակցությամբ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի համար Չինաստանը բարեկամ երկիր է, կարևոր գործընկեր, և երկկողմ առևտրատնտեսական… Read More »

Վարչապետն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն

By | 22.08.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության արտադրական գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ խոշոր ներդրումների արդյունքում ձեռնարկությունը հագեցվել է իտալական նորագույն սարքավորումներով, իսկ արտադրանքի մեծ մասն իրացվում է ներքին շուկայում: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելացնել արտադրական և արտահանման ծավալները: Վարչապետ Աբրահամյանը նշել է,… Read More »

Երևանում ավարտվել են ծառերի բուժման աշխատանքները

By | 22.08.2016

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտվել են հունիսի 15-ից ծառերի բուժման աշխատանքները: Բուժվել են հիմնականում թեղի, կաղնի, թխկի և ակացիա ծառատեսակները. օգտագործվել են լվիճներ ոչնչացնող ժամանակակից ու արդյունավետ բուժանյութեր։ Ծաղկային տարածքներում օգտագործվել են այլ բուժանյութեր։ Այսպիսով՝ հիմնական գործընթացն ավարտվել է, սակայն անհրաժեշտության դեպքում առանձին հատվածներում ու նաև բակերում մասնագիտական միջամտությունը կշարունակվի:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության… Read More »

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին բաշխվում են 2016-2017 ուստարվա դասագրքերը

By | 22.08.2016

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հետևել է 2016-2017 ուստարվա դասագրքերի բաշխման գործընթացին: Դասագրքերի շրջանառու հիմնադրամից և ՀՀ ԿԳ նախարարության տպագրած դասագրքերը կենտրոնացվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում, որտեղից էլ զուգահեռաբար բաշխվում են քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթօջախներին: Նախապես ներկայացված հայտերի հիման վրա համապատասխան քանակի դասագրքերը տրամադրվում են… Read More »

Վարչապետը ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը

By | 22.08.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է, որ գոյության 14 տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: «Այս եռամիասնությունն ամրապնդում է մեր պետականությունը և նպաստում ազգային արժեքների ու գաղափարների տարածմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես… Read More »