Ամենօրյա արխիվներ: 20.08.2016

Միհրան Հարությունյանին դիմավորելու են որպես ոսկե մեդալակրի.Գագիկ Ծառուկյանը նույնպես նրան հաղթող է համարում

Օգոստոսի 17-ին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը սերբ 30-ամյա Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում պարտություն կրեց՝ բավարարվելով արծաթե մեդալով: Սակայն մրցամարտից հետո տարատեսակ քննարկումներ էին ընթանում, որոնք մինչև այժմ էլ թեժ են: Նշենք, որ ակնահայտորեն հայ ըմբիշը հաղթել էր իր մրցակցին, սակայն մրցավարը հաղթանակը շնորհել էր սերբ… Կարդալ ավելին »

Վեդիի քաղաքապետը համալսարան է ընդունվել, եւ նույն օրն այն ավարտել. լուսանկար

Շատ ազնիվ տղա է Վեդու քաղաքապետը, բացահայտ ասում է’ ինքն էն տղենա, որ դիպլոմը մի օրումա ստացել: Նշենք, որ Վեդիի քաղաքապետը Վարուժան Բարսեղյանը ՀՀԿ անդամ է: Նրա անունը մի քանի անգամ հայտնվել է մամուլում: Բարսեղյանը պարբերաբար  տարբեր սկանդալների կիզակետում է հայտնվում: Xnews.am

Ոստիկանապետի առանձնատանը ուժեղացված հսկողություն է իրականացվում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Քուվեյթի դեսպանատան հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատունը հսկում են 2-3 ոստիկանական մեքենա և մի խումբ ոստիկաններ: Հավանաբար,  Վլադիմիր Գասպարյանի շքեղ առանձնատան այս խիստ հսկողությունը պայմանավորված է վերջին օրերին տեղի ունեցած  իրադարձություններով և լարվածությամբ: