Ամենօրյա արխիվներ: 18.08.2016

ՊԵԿ-ի տխրահռչակ գերշքեղ «ուսումնական կենտրոն» տանող ճանապարհի համար՝ 2 միլիոն դոլար

ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում հաստատել է դեպի Պարզ լիճ տանող ավտոճանապարհի եւ դրա վրա գտնվող կամուրջի շինարարության վերջնաժամկետը հետաձգելու հարցը: Շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը: Նախկին ժամանակացույցով վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր: Հետաձգումը կառավարությունը պայմանավորում է եղանակային պայմաններով: Սակայն ուշագրավը ժամկետի երկարաձգումը չէ: Այս ճանապարհի վերակառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես պատճառաբանվում է տուրիզմի… Կարդալ ավելին »

Օլիմպիական փոխչեմպիոնն ապրում է տնակում

SOS-ի  ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակվել են Ռիոյի  օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանի կացարանի լուսանկարները:  Նա իր ընտանիքի հետ ապրում է հարմարություններից զուրկ այս տնակում: Գյումրիում անօթեւանների  թիվն հասնում է մոտ 4000-ի:   «Ա1+»

Քիմ Քարդաշյանի նվերը Արթուր Ալեքսանյանին

Ամերիկյան Molen Rouge ամսագրի համաձայն Քիմ Քարդաշյանը Արթուր Ալեքսանյանին, օլիմպիական խաղերում հաղթելու կապակցությամբ, իր անձնական մեքենաների հավաքածուից նվիրել է Ferrari F430 մակնիշի ավտոմեքենա:

Աշոտ Ահարոնյանը հերքել է ոստիկանությունից ծառայողների «մեծ արտահոսքի» մասին լուրերը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն անդրադարձել է «Հիմնադիր խորհրդարան»­ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությանը, թե հուլիսյան դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից: «Ալեք Ենիգոմշյանը հայտարարություն է տարածել, թե հուլիսյան հայտնի դեպքերից հետո ծառայողների մեծ արտահոսք է սկսվել ոստիկանությունից: Այս հայտարարության նպատակն ակնհայտորեն բարի չէ. կրկին տարածվում է… Կարդալ ավելին »

Ինչպես են Արցախում վիրավորված զինվորի փողը Գերմանիայում ծախսել. Առավոտ

Ռուբեն Առաքելյանի հարազատներն ահազանգում են, որ գերմանահայ բժիշկն իրենց խաբել է ու գումարներ շորթել Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացավ ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանը: Նրա անունով դրամահավաք կազմակերպվեց, եւ թոշակառուներն անգամ իրենց լումաներով կոպեկ-կոպեկ հավաքեցին Գերմանիայում Ռուբենի բուժման համար անհրաժեշտ գումարը: Սակայն «Առավոտին» են դիմել Ռուբեն Առաքելյանի հարազատները՝ պատմելով, թե ինչպես են իրենք խաբեության զոհ… Կարդալ ավելին »

«Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ». Նիկոլ Փաշինյանի հոդվածը

Չորսօրյա պատերազմի ընթացքում՝ 2016 թվականի ապրիլի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հատուկ հաշվեհամար էր բացել: Այս քայլի նպատակն էր՝ հնարավորություն տալ, որ բոլոր ցանկացողները կարողանան ուղիղ դրամական օժանդակություն ցուցաբերել Արցախին: Ապրիլի 4-ից մինչեւ օրս հատուկ հաշվեհամարում կուտակվել է 4 միլիարդ 661 միլիոն դրամ, որից հուլիսի 1-ի դրությամբ ծախսվել է 2 միլիարդ 101 միլիոն դրամը: ԼՂՀ… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է էներգետիկայի ոլորտում գործող ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ:… Կարդալ ավելին »

Կերակրափողի վիրահատություն

Կերակրափողի վիրաբուժությունը թորակոաբդոմինալ վիրաբուժության ամենից խրթին բաժիններից է: Խորանիստ տեղակայում, բարդ կառուցվածքային անատոմիական հարաբերակցություն ունեցող այս ոչ մեծ, բայց կարևոր օրգանի բազմաբնույթ ախտահարումները հաճախ հանգեցնում են ծանր բարդությունների, երբեմն էլ` մահվան: Կերակրափողի քաղցկեղը կազմում է կերակրափողի բոլոր հիվանդությունների 80-90%-ը: Մարսողական տրակտի նորագոյացությունների շարքում ստամոքսի և ուղիղ աղիքի քաղցկեղից հետո այն գրավում է 3-րդ հորիզոնականը, իսկ… Կարդալ ավելին »

Կառավարության նիստում մանրամասներ են ներկայացվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված հարցերի և տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրի ղեկավարը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության անունից շնորհավորել է 31-րդ օլիմպիական խաղերի մեր մեդալակիրներին՝ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: «Իրենք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը, ծափահարենք և նրանց ցանկանանք նորանոր հաջողություններ: Ազատ ոճի ըմբիշներից մենք… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ… Կարդալ ավելին »