Ամենօրյա արխիվներ: 16.08.2016

Ռիո-2016. Հ/հ ըմբշամարտի փառահեղ հաջողությունը. Ալեքսանյանը ևս եզրափակչում է

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում հայ հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են հիանալի պայքարը: 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում հաղթեց թուրք Չենք Իլդեմին: «Սպիտակ արջն» արդեն մեկնարկում հիանալի առավելություն կուտակեց: Պասիվության համար 1 միավորից հետո Իլդեմին «մղձավանջ» էր սպասվում. Արթուրը ևս 8 միավոր վաստակեց՝ անընդհատ գլորելով մրցակցին: Հայ մարզիկը հաղթեց 9:0 հաշվով: Եզրափակում… Կարդալ ավելին »

Հայերն ու ղարաբաղցիները տարբեր ազգեր են. ասել է Բակո Սահակյանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի խորհրդարանի լրատվական կայքին: Հարցազրույցը իհարկե աղմկահարույց է, քանի որ  Բակո Սահակյանը ևս խոսել է փոխզիջումների մասին: Բոլորս արդեն գիտենք, թե ինչ ասել է փոխզիջում՝ դա Արցախի ազատագրված հինգ շրջանների հանձնումն է Ադրբեջանին, որից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը: Հայկական լրատվամիջոցները սևեռվել են Բակո Սահակյանի… Կարդալ ավելին »

Օրվա Աստղագուշակ

Խոյ- Բարդ օր է սպասվում, սակայն ամեն բան դեռ կորած չէ: Զինվեք համբերությամբ և ճիշտ պահի սպասեք: Սեփական մտքերով ու զգացմունքներով կիսվել չարժե: Միևնույն է, ձեր ապրումներն այսօր ոչ մեկի չեն հետաքրքրի: Գործի դրեք ձեր դերասանական տաղանդը և անգամ ամենաուժեղ մրցակցի հանդեպ հաղթանակ կտանեք: Օրվա ընթացքում շատ կհոգնեք, երեկոյան ուժասպառ կլինք: Սիրելիների ուշադրությունն ու հոգատարությունը… Կարդալ ավելին »

Ռիո-2016-ը Հայաստանի համար ամենա վատը կարող է դառնալ. ծանոթ-բարեկամական կապերի անդառնալի հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռիոյում անցկացվող 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում կարող է ամենավատ արդյունքն արձանագրել: Երեկվա դրությամբ Հայաստանի հավաքականի անդամներից եւ ոչ մեկը դեռեւս մեդալ չէր նվաճել: Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ մեկ անգամ` 2004-ին արդեն եղել է դեպք, երբ Աթենքում անցկացվող ամառային օլիմպիադայից մեր հավաքականը դատարկաձեռն  վերադարձավ: Սակայն… Կարդալ ավելին »

Արմեն Գեւորգյանի ընտանիքը Չեխիայում անշարժ գույքի բիզնեսով է զբաղվում

ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի ընտանիքը խորարմատներ է գցել Չեխիայում, որտեղ զբաղված է անշարժ գույք վարձով տալով: Նախ հիշենք Արմեն Գեւորգյան պաշտոնյայի գործունեությունը: 1997-1998 թթ. նա ՀՀ վարչապետի օգնական էր, իսկ 1998-2008 թթ. Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում տարբեր պաշտոններ է զբաղեցրել. 1998-ի ապրիլից՝ ՀՀ նախագահի օգնական, 2000-ից՝ առաջին օգնական, 2006-ից՝… Կարդալ ավելին »

Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանին օլիմպիական արծաթ է բերում

19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը ի վերջո արեց այն, ինչի այսքան երկար սպասում էին հայ մարզասերները: Սիմոնը օլիմպիական արծաթ նվաճեց ծանրամարտի 105 կգ քաշային կարգում: Պոկում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 185, ապա 190 կգ, իսկ երրորդ փորձի ժամանակ չկարողացավ սանձել 195 կգ-ը: Նա այս ցուցանիշով 5-րդն էր այս վարժությունում: Հրում ձեւում մեր ծանրորդը հետ բերեց կորցրածը: Նա… Կարդալ ավելին »

Դանակահարություն մահվան ելքով

Երևանում ընկերներներով խնջույք կազմակերպելուց հետո, տղամարդկանցից մեկը տեղյակ լինելով, որ հարևանուհու ամուսինը տանը չէ այցելել է նրա բնակարան և նրան սեռական հարաբերություններ ունենալու առաջարկ է արել: Կինը՝ Կ. Սոբչենկոն վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերություն անելու առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին և սպանել նրան: Դատարանն ուսումնասիրելով փաստերը… Կարդալ ավելին »