Ամենօրյա արխիվներ: 07.08.2016

[:hy]Սասնա Ծռեր խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի կոչը երիտասարդությանը Վարդաշեն ՔԿՀ-ից[:]

[:hy]Սիրելի երիտասարդներ, Թրքաբարո վարչախումբը ոտնահարել է մեր բոլոր սրբությունները: Միայն այն, որ հայ ազատագրական զինյալ պայքարի ռահվիրաններից մեկը, Մոնթե Մելքոնյանի մտերիմ ընկեր և գաղափարա-քաղաքական գործիչ Ալեք Ենիգոմշյանը շինծու մեղադրանքով կալանավորված է, խոսում է Հայաստանում թրքաբոլշևիկյան տիրապետության մասին: Ալեք Ենիգոմշյանը մեր դարավոր ոսոխի դեմ զինյալ ազատագրական պայքարի ընթացքում կորցրել է տեսողությունը և ձեռքը, սակայն մնացել է… Կարդալ ավելին »

[:hy]Իրանում մահապատժի են ենթարկել միջուկագետ գիտնականի[:]

[:hy]Իրանում մահապատժի են ենթարկել միջուկագետ գիտնական Շահրամ Ամիրին, ով հայրենիք էր վերադարձել ԱՄՆ-ից: Այս մասին տեղեկացել է նրա ընտանիքը, ում վերադարձրել են դին` կախաղանի ենթարկվելու հետքերով: Ամիրին ծնվել է 1977թ., 2009թ. Մեքքա կատարած ուխտագնացությունից հետո նա անհետ կորել է: Մեկ տարի անց հայտնվել է ԱՄՆ-ում՝ հայտարարելով, որ իրեն առևանգել են և ստիպել ԿՀՎ-ին հանձնել գաղտնի… Կարդալ ավելին »

[:hy]Ռիո-2016. Այսօր պայքարին կներգրավվեն Գեբեշյանն ու Մարգարյանը[:]

[:hy]Ռիո դը Ժանեյրոյում այսօր՝ օգոստոսի 7-ին կընթանա մրցումային 2-րդ օրը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարին են ներգրավվելու 2 ներկայացուցիչներ: Մեր պատմության մեջ Օլիմպիական խաղերին մասնակցող առաջին մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը ելույթ է ունենալու Երևանի ժամանակով 18:30-ին: Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում իր մենամարտն անցկացնելու է կեսգիշերն անց՝ ժամը 01:00-ին: 1/16 եզրափակչում… Կարդալ ավելին »

[:hy]Կոմպոզիտորները համաձայնել են այցելել «Սասնա ծռերի» անդամին[:]

[:hy]«Դատապարտյալների հիվանդանոցում» արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը համաձայնել են կատարել Պետրոսյանի խնդրանքը և այցելել նրան: Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նրանց հետ հանդիպումից հետո դուրս կգա հացադուլից: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը փոխանցեց, որ,զինված խմբի գործով… Կարդալ ավելին »

[:hy]Ռիո-2016. Լողի որակավորման փուլում համաշխարհային ռեկորդ է գրանցվել[:]

[:hy]Ռիո-2016-ի լողի որակավորման փուլի բրասի մրցումներում բրիտանացի Ադամ Պիտին համաշխարհային ռեկորդ է սահմանել: 100 մետր մրցատարածքը բրիտանացին հաղթահարել է 57,55 վայրկյանում: Որակավորման փուլի 2-րդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Յասիխիրո Կոսեկին (+1,36), իսկ երրորդը` բրազիլացի Ֆելիպե Ֆրանկան (+1,46): Armsport[:]

[:hy]Ռիո-2016. Արթուր Դավթյանը կորցրեց եզրափակիչ մտնելու շանսերը[:]

[:hy]Ռիո դը Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում շարունակվում է մարմնամարզության որակավորման փուլը: Հենացատկի մրցույթում այս պահի դրությամբ Արթուր Դավթյանը նահանջեց 9-րդ հորիզոնական և կորցրեց եզրափակիչ մտնելու շանսերը: Եզրափակիչ փուլ մտնելու են 8 մարզիկներ: Նժույգի վրա մրցույթը դեռ ընթանում է և Հարություն Մերդինյանը շարունակելով զբաղեցնել 4-րդ հորիզոնկանը, մեդալների համար պայքարելու հիանալի շանսեր է պահպանում: Armsport[:]

[:hy]Ռիո-2016. Հարություն Մերդինյանը եզրափակիչում է[:]

[:hy] Հարություն Մերդինյանը դուրս է եկել Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության նժույգի վրա վարժության եզրափակիչ: Որակավորման փուլում 31-ամյա մարզիկը վաստակել է 15.583 միավոր ու զբաղեցրել չորրորդ տեղը: Եզրափակիչի ուղեգիր էին նվաճել լավագույն 8 արդյունքները գրանցած մարմնամարզիկները: Armsport [:]