Ամենօրյա արխիվներ: 05.08.2016

[:hy]«Ձեր անձնականի համար փող կա, իսկ օրենքը կատարելու համար չկա՞» (տեսանյութ)[:]

[:hy]«Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ին անդամագրված 1047 անձանցից 36-ն այսօր ունի բնակարանի խնդիր, իսկ Պաշտպանության նախարարությունը նրանց սոցիալական խնդիրները լուծելու համար գումար չի հատկացնում: ՀԿ նախագահ Ռազմիկ Ռուշանյանը բազմաթիվ նամակներ է գրել  գերատեսչությանը, սակայն անարդյունք: «Պատասխանը գալիս է սենց՝ Պաշտպանության նախարարությունը, երբ որ կանցնի ծրագրերի իրագործման, այն ժամանակ էլ արդեն ըստ հերթի՝ կտանք,… Կարդալ ավելին »

[:hy]«Սարի թաղի դեպքից հետո ոտքիցս հանել են 8 հատ բեկոր» (տեսանյութ)[:]

[:hy]Սարի թաղի բնակիչ Գեւորգ Մնացականյանի վերքերը  դեռ  չեն լավացել, որոնք նա ստացել է իր թաղամասում մեկ շաբաթ առաջ։ «Երբ սկսեցին կրակել, ինձ հետ մարդ կար, իրար հետ փախչում էինք: Մի աղջիկ կար, շատ էր վախեցել, հենց հասա իրեն, արդեն ոտքերիս տակից ծուխ հելավ: Հենց  ծուխ ելավ, իրեն բրթեցի, ես տրաքա», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սարի… Կարդալ ավելին »

[:hy]Սիրիայի օդուժը կասեցրել է Հալեպում զինյալների առաջխաղացումը[:]

[:hy]Օգոստոսի 4-ին, նախքան Հալեպի հարավում ահաբեկչական խմբավորումների գրոհի սկսվելը, Սիրայի կառավարական օդուժը դաշնակից ուժերի հետ համատեղ ավիահարվածներ են հասցրել խմբավորումների դիրքերին, զոհվել է 15 ահաբեկիչ, կան տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան Ռիա Նովոստի գործակալությունը` փոխանցելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքից ստացած տեղեկությունը: Այսօր՝ օգոստոսի 5-ին, արաբական «ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքըհայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հարավ-արևմուտքում… Կարդալ ավելին »

[:hy]Պենտագոնը հրաժարվում է փոխհատուցել Պակիստանի հակաահաբեկչական ծախսերը[:]

[:hy]ԱՄՆ ՊՆ-ն Պակիստանին հակաահաբեկչական պայքարի համար նախապես որոշված 300 միլիոն դոլարը չի տրամադրի, քանի որ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Կոնգրեսին չի հավաստիացրել, որ Պակիստանը բավարար միջոցառումներ է ձեռնարկում «Հաքանի» ահաբեկչական ցանցի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակը մասնավորապես նշել է, որ գումարը  չի փոխանցվի Պակիստանի կառավարությունը այնքան ժամանակ մինչև պաշտպանության նախարարը Կոնգրեսում չի… Կարդալ ավելին »

[:hy]Ադրբեջանի «Արազ» ռազմարդյունաբերական գործարանի տեղը, արտադրական հնարավորությունները[:]

[:hy]Հուլիսի 26-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Արազ» գործարանում պայթյուն էր եղել, ինչի հետևանքով մահացել էր 2 աշխատակից: Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոն պարզել է գործարանի տեղը, ինչպես նաև գործառույթները, արտադրական հնարավորությունները: «Արազ» գործարանը հիմնադրվել է 1980-ին՝ որպես Լենինգրադյան «Հեռավոր Կապ» ընկերության Ալի Բայրամլի  մասնաճյուղ, զբաղվել հեռահաղորդակցման միջոցների արտադրությամբ:  1991-ին «Հեռավոր Կապ»-ի Ալի Բայրամլիի մասնաճյուղի հիմքի վրա այն… Կարդալ ավելին »

[:hy]Վանաձորի կայազորային հոսպիտալը արդիականացված ինֆեկցիոն բաժանմունք կունենա[:]

[:hy]ՀՀ ԶՈւ Վանաձորի կայազորային զինվորական հոսպիտալի գործառույթներից է 3-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողներին և զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին բարձրակարգ բուժօգնության ապահովումը: Հոսպիտալում գործում են ընդունման, թերապևտիկ, վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, ինֆեկցիոն և ախտորոշման բաժանմունքներ, ատամնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ռենտգենկաբինետներ և դեղատուն: Հոսպիտալի գլխավոր մասնաշենքին կից կառուցվող երկհարկանի շինությունում առաջիկայում կգործի ինֆեկցիոն բաժանմունքը: Իրականացվող ծավալուն կապիտալ-շինարարական աշխատանքների արդյունքում… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն անցկացրել է դաշտային վարժանք[:]

[:hy]ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է և զորահավաքային պատրաստությունը: Ծրագրային միջոցառումն անցկացվել է Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան… Կարդալ ավելին »

[:hy]ԱԻՆ-ը տեղեկացնում է[:]

[:hy]ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում… Կարդալ ավելին »

[:hy]Պայթյուն գազալցակայանում[:]

[:hy]Օգոստոսի 5-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյան խճուղու թիվ 1/1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: [:]

[:hy]Նոր նշանակումներ ոստիկանությունում[:]

[:hy]ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հրամաններ է ստորագրել: Արմեն Իսրայելյանն ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից: Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության… Կարդալ ավելին »