Ամենօրյա արխիվներ: 04.08.2016

[:hy]Խոստացված հանդիպումը չկայացավ.[:]

[:hy]Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նմանհանդիպում։ ՛՛Սիվիլնեթ՛՛-ի այս հարցին «Հիմնադիր խորհրդարան»-ի  ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը պատասխանել էր. -Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին: Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների  ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում  է այդ  հանդիպումը: Հանդիպումը  մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը: Քիչ առաջ հրապարակվեց այն: Տեսանյութը ̀ 1in.am  [:]

[:hy]Պատերազմի վտանգը մեծ է, այն կարող է վերսկսվել օգոստոսի 5-15-ը. Politik[:ru]Պատերազմի վտանգը մեծ է, այն կարող է վերսկսել օգոստոսի 5-15-ը. Politik[:]

[:hy]Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտելէ 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց: Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գևորգ Արթուրի… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է[:]

[:hy]Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը: [:]

[:hy]Սերժ Սարգսյանի ուղերձը Ռիո-2016-ին մասնակցող հայ մարզիկներին[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Oլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին: «Սիրելի՛ օլիմպիականներ, Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում` օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ Oլիմպիական խաղերում: Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն և հավատ սեփական ունակությունների հանդեպ: Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ… Կարդալ ավելին »

[:hy]Պան Արմենիան Մեդիա Գրուպը կցուցադրի Հայաստանի առաջնությունն ու գավաթի խաղարկությունը[:]

[:hy]«Պան Արմենիան Մեդիա Գրուպն» ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվել են ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ առաջնության եւ գավաթի խաղարկության հանդիպումների ցուցադրման վերաբերյալ: «ՊԱՄԳ»-ի հեռուստաալիքներով («Արմենիա» Թի Վի, Ա Թի Վի, «Արմնյուզ») կցուցադրվեն բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր տուրի 2 կենտրոնական խաղերը, ինչպես նաեւ գավաթի խաղարկության լավագույն հանդիպումները: Մասնավորապես, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրի 2 հանդիպում… Կարդալ ավելին »

[:hy] Հրանտ Թոխատյանը երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալության մասին[:]

[:hy]Դերասան Հրանտ Թոխատյանն անդրադարձել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալությանը: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «…..ախր, Եղիշե Պետրոսյանի երգի տակ ձեր բալեքի ծնունդն եք շնորհավորում…..»: Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել է հուլիսի 30-ին իր տանից: Նա կասկածվում է զանգավածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մինչեւ ձերբակալվելը նա ակտիվորեն մասնակցել է Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Առողջական խնդիրների պատճառով… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀՊՆ Մամուլի հաղորդագրություն[:]

[:hy]ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում օգոստոսի 4-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում ստացած զինծառայող Վահան Վահեի Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: [:]

[:hy]ԱԱԾ-ում պետի նոր 1-ին տեղակալ է նշանակվել[:]

[:hy]Այսօր՝ օգոստոսի 4-ին,ՀՀ նախագահի հրամանագրով Կարապետ Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում:  Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում: Սույն օրվա նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Հրանտ Եպիսկոպոսյանը: Նշենք, որ Եպիսկոպոսյանը ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թ.-ից: Նշենք, որ… Կարդալ ավելին »

[:hy]Սպանվել է Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային առաջնորդներից մեկը[:]

[:hy]Աֆղանստանի հյուսիսային Կունդուզ նահանգի Քալա-Է-Զալ շրջանում անօդաչու թռչող սարքով հասցված ավիահարվածից սպանվել է Թալիբան ահաբեկչական շարժման առանցքային առաջնորդներից մեկը՝ Մուլլա Խաիրուլահը: Սպանվել են նաև զինյալի թիկնապահներից 4-ը: Այս մասին հայտնում է չինական Xinhuanet լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Աֆղանստանի շրջանային ոստիկանության պետ Մոհամմադ Քասիմ Ջանգալբաղին: Թալիբները դեռևս չեն հաստատել առաջնորդի մահվան լուրը: Հարվածը հասցվել է նահանգում գտնվող զինյալների ապաստարանին:… Կարդալ ավելին »

[:hy]Արցախում զինծառայող է մահացել[:]

[:hy]Օգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացել է 1997թ. ծնված զինծառայող Վահան Վահեի Միքայելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Razm.info[:]