Փայտարվեստի թանգարանում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Ս. թ. օգոստոսի 31-ին, փայտարվեստի թանգարանում բացվել է ժողովրդական արվեստի ականավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահադրությունը կրում է «Ակունքը չի սխալվում» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:
Ներկայացված են 18-19-րդ դարերում հայկական կենցաղում կիրառված շուրջ 40 փայտե առարկաներ, այդ թվում՝ նռան պատկերով բացառիկ գդալնոց, խաչի պատկերով, երկկողմանի փորագրությամբ գաթանախշիչ, տարբեր չափերի հմայիլներ (դաղդղան), գդալներ, շերեփներ, որոնք Հ. Շարամբեյանը ժամանակին տրամադրել է փայտարվեստի թանգարանին: Նշված հավաքածուի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է թանգարանի հնագույն մշակույթի բաժինը:
Հավելենք, որ փայտարվեստը հայ ավանդական մշակույթի առանձնահատուկ դրսևորումներից և հոգևոր-բարոյական արժեքների պահպանման հնագույն ձևերից մեկն է: Իսկ փայտյա առարկաները մշտապես եղել են ազգային գեղարվեստական մտածելակերպի պլաստիկ արտահայտչամիջոցներ, որոնք բոլոր ժամանակներում մոտ ու հարազատ են հայ մարդուն:

d5

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով