[:hy]Սիրիայի օդուժը կասեցրել է Հալեպում զինյալների առաջխաղացումը[:]

[:hy]Օգոստոսի 4-ին, նախքան Հալեպի հարավում ահաբեկչական խմբավորումների գրոհի սկսվելը, Սիրայի կառավարական օդուժը դաշնակից ուժերի հետ համատեղ ավիահարվածներ են հասցրել խմբավորումների դիրքերին, զոհվել է 15 ահաբեկիչ, կան տասնյակ վիրավորներ:

syr aviationVRLD6LG

Այս մասին հայտնում է ռուսաստանյան Ռիա Նովոստի գործակալությունը` փոխանցելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքից ստացած տեղեկությունը:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, արաբական «ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքըհայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հարավ-արևմուտքում զինյալներից մի քանի բլուր և որոշակի կարևոր դիրքեր են կարողացել ազատագրել:

Օդային հարվածները հասցվել են Խան-Թումանի բնակավայրում կուտակված ահաբեկիչների դիրքերին: Ավելի վաղ Հալեպի աշխարհազորայինները հայտնել են, որ ահաբեկիչները ենթարկվել են զանգվածային գնդակոծության Համադան թաղամասում (Խան-Թումանից 12 կմ հեռու): Զոհվել է 3 քաղաքացի, վիրավորվել` 20-ը:

Հալեպի հարավային թաղամասերում շրջափակված են ահաբեկիչների զգալի ուժեր: 15 զինված խմբավորումների միավորումը (ավելի քան հինգ հազար մարտիկ) վերջին հինգ օրերին փորձում ճեղքել Հալեպի հարավում կառավարական ուժերի շրջափակումը:

Վերջին օրերին  սիրիական բանակը` ավիացիայի և հրետանու օգնությամբ, Հալեպի հարավում կարողացել է հետ մղել ահաբեկիչների երկու խոշոր հարձակումներ, որի արդյունքում սպանվել է ավելի քան 800 ահաբեկիչ:

Հավելենք, որ օգոստոսի 2-ին սիրիական օդային ուժերը և ռուսաստանյան ավիատեզերային ուժերը համատեղ հարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորումների դիրքերին, երբ «Ջեյշ ալ-Ֆաթհ» Իսլամական կոալիցիան փորձել է կոտրել արևելյան Հալեպի շրջափակումը:

Հալեպը գրավելու և «իսլամական ճշմարիտ օրենքներով» կառավարելու ծրագրեր մասնավորապես ունեին «Ալ Կաիդայի» սիրիական մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամի» խմբավորումները:

Ավելացնենք, որ 2012 թ. օգոստոսից Հալեպը բաժանված է երկու մասի` արևմտյան շրջանը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան շրջանը գտնվում է երկու տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ:

 

Razm.info[:]

Նմանատիպ նորություններ

Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագ... Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես ...
Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվ... Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-...
Պատրաստվում է փաստաթուղթ, որով կբացառվի ՀՀ-ում արտ... Հայաստանն ու Ռուսաստանը փաստաթուղթ են նախապատրաստում,  որը կերաշխավորի որևէ սպառնալիքի և ռիսկերի բացակայությունը երաշխավորելու առումով Հայաստանում...
«Ջորջ Սորոսը, իհարկե, բավականին ակտիվորեն աշխատում... Հատվածներ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ www.kp.ru-ին տված հարցազրույցից։ – Ինչո՞ւ մենք թույլ տվեցինք, որ 2016թ. մեր ռա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով