[:hy]«Սարի թաղի դեպքից հետո ոտքիցս հանել են 8 հատ բեկոր» (տեսանյութ)[:]

[:hy]Սարի թաղի բնակիչ Գեւորգ Մնացականյանի վերքերը  դեռ  չեն լավացել, որոնք նա ստացել է իր թաղամասում մեկ շաբաթ առաջ։ «Երբ սկսեցին կրակել, ինձ հետ մարդ կար, իրար հետ փախչում էինք: Մի աղջիկ կար, շատ էր վախեցել, հենց հասա իրեն, արդեն ոտքերիս տակից ծուխ հելավ: Հենց  ծուխ ելավ, իրեն բրթեցի, ես տրաքա», «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սարի թաղի բնակիչ Գեւորգ Մնացականյանը:

Գեւորգ Մնացականյանը պատմում է ՝ ոստիկաններն ինչ միջոցներն են կիրառել ցուցարարների նկատմամբ. «Դա երեք կոմպոնենտնի նռնակ էր, որի մեջ մտնում էր ծուխ, տաքություն եւ ասկոլկա: Ոտքիցս հանել են 8 հատ բեկոր: Բանակում ես եղել եմ հետախույզ եւ նման բաներ շատ ենք օգտագործել՝ թե ուսումնական նռնականետ, թե խալաստոյ կրակելու համար նախատեսված փամփուշտներ, ամեն ինչ»:

Նա անհեթեթություն է համարում ոստիկանության պատճառաբանությունը, թե ընդամենը լուսաձայնային պայթուցիկներ են օգտագործվել. «Եթե լուսաձայնայինով կրակում ես, կանաչը վառո՞ւմ է: Կանաչ ծառի վրա, որ բենզինը լցնում ես, ի՞նչ է լինում՝ վառում է էն մասը, ինչքանը որ բենզինը կարողանում է վառել՝ ծխում է, հանգում է: Մինչդեռ բոլորդ էլ տեսել եք՝ ինչպես են կրակում ու այդ կանաչ ծառը վառվում է: Ասենք՝ լույսի՞ց է այսպես լինում, թե՞ ձայնից. իմ կարծիքով՝ ոչ մեկից»:

Գեւորգ Մնացականյանը  բուժումը ստանում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: «3 բեկոր հեռացրել ենք նրա ոտքից, նույնիսկ բեկորները պահել ենք՝ եթե քննչական օրգանները գան, վերցնեն: Մետաղական չեն. ես դժվարանում եմ ասել՝ ինչ ձուլվածք են»,- ասաց Սբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը:

Հիվանդանոցում  դեռեւս բուժում է ստանում հուլիսի 29-ի դեպքերից տուժած եւս 4 քաղաքացի, որոնցից 2-ը՝ լրագրող: Հիվանդներից 3-ը տրավմատոլոգիայի բաժանմունքում են՝ ստորին վերջույթների վնասվածքներով. «Վիճակը բավարար է, ինտենսիվ բուժումը շարունակվում է: Մեկը գտնվում է նեյրոբուժական բաժանմունքում՝ թմբկաթաղանթի պատռվածքով, նույնպես վիճակը դրական փոփոխություններ կան, դինամիկան բավականին լավ է, մի քանի օր անց մենք կուղարկենք որեւէ մասնագիտացված բաժանմունք՝ պլաստիկ վիրահատության համար»:

gevorg-1-472x265

«Ա1+»[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով