[:hy]Պենտագոնը հրաժարվում է փոխհատուցել Պակիստանի հակաահաբեկչական ծախսերը[:]

[:hy]ԱՄՆ ՊՆ-ն Պակիստանին հակաահաբեկչական պայքարի համար նախապես որոշված 300 միլիոն դոլարը չի տրամադրի, քանի որ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Կոնգրեսին չի հավաստիացրել, որ Պակիստանը բավարար միջոցառումներ է ձեռնարկում «Հաքանի» ահաբեկչական ցանցի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակը մասնավորապես նշել է, որ գումարը  չի փոխանցվի Պակիստանի կառավարությունը այնքան ժամանակ մինչև պաշտպանության նախարարը Կոնգրեսում չի հաստատի, որ Պակիստանը բավարար ցանկություն ունի ահաբեկչական  ցանցի դեմ պայքարելու համար:

Գործակալությունը նշում է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում վատթարացել են, որովհետև «ԱՄՆ-ն չի տեսնում Պակիստանի կառավարության շահագրգռվածությունը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ինչպիսիք են «Թալիբանը» և «Հաքանի» ցանցը»:

ԱՄՆ-ում այս որոշումն ընդունվել է մինչ Վազիրստանի հյուսիսային շրջանում կառավարական ուժերի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում արձանագրված առաջընթացը: Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը 1996-2001 թթ. որպես «պետություն» ղեկավարվել է Թալիբան ահաբեկչական շարժումը:

Պակիստանը հերքում է զինյալներին ծածկելու և տարբերակում դնելու մեղադրանքը, այնուամենայիվ, նշում է, որ իր միջոցները սահմանափակ են, քանի որ նա միանգամից կռվում է մի քանի իսլամիստական խմբավորման դեմ:

Նշենք, որ «Հաքանի» ահաբեկչական ցանցը գործում է հիմնականում Աֆղանստանի տարածքում՝ Պակիստանի սահմանամերձ շրջաններում: Այս ցանցի շուրջ մինչ այս մի շարք տարաձայնություններ են եղել ամերիկյան և պակիստանյան կողմերի միջև, որոնք ուղեկցվել են ցանցը ստեղծելու և ֆինանսավորելու վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներով:

300 միլիոն դոլարը Պակիստանին պիտի փոխանցվեր կոալիցիայի աջակցման ֆոնդի շրջանակներում (the Coalition Support Fund): Վերջինս պաշտպանության նախարարության ծրագիրն է, որով  դաշնակիցներին աջակցում է հակաահաբեկչական պայքարում արված ծախսերում: Ծրագրի շրջանակներում Պակիստանը ամենախոշոր ստացողն է: Պենտագոնի տվյալներով ֆոնդով Պակիստանը 2002 թվականից ստացել է շուրջ 14 մլրդ դոլար:

Ավելի վաղ՝ մարտին, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը ասել էր, որ նա Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի իր ողջ իշխանությունն օգտագործելու է, որպեսզի խոչընդոտի Պակիստանին 700 միլիոն դոլլար արժողությամբ F-16 կործանիչներ վաճառելուն:

Նշենք, որ 2014-ին Պակիստանը ԱՄՆ-ի համաձայնությամբ 13 միավոր F-16կործանիչ էր գնել Հորդանանից: Այնուհետև՝ 2016-ի սկզբին ԱՄՆ հաստատել էր Պակիստանին ևս 8 միավոր կործանիչ վաճառելու պայմանագիրը: Սակայն սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ պակիստանյան կողմը պետք է վճարի 700 մլն դոլար արժողությամբ պայմանագրի միայն 270 մլն-ը, իսկ մնացածը պետք է փոխհատուցեր ԱՄՆ-ն:

Սակայն ամերիկյան կողմը ամբողջ գումարը պահանջել էր Պակիստանից, ինչը գործարքը չեղյալ հայտարարելու վտանգի առջև է կանգնեցրել: Ավելացնենք, որ բացի ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարից, Պակիստանը լուրջ հակասություններ ունի հարևան Հնդկաստանի հետ:

DF-ST-87-06962 The Pentagon, headquarters of the Department of Defense.  DoD photo by Master Sgt. Ken Hammond, U.S. Air Force.

Razm.info

[:]

Նմանատիպ նորություններ

Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Փարիզում «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցն... Այս ռեստորանը հայտնի է եղել որպես ֆրանսիական էլիտայի հանդիպման վայր։ Այնտեղ հաճախ այցելում էր Շառլ Ազնավուրը, նաև՝ ֆրանսիացի քաղաքական գործիչն...
Հարյուրավոր ղազախներ՝ հայերի դեմ հանրահավաքին. նոր... https://youtu.be/oFg0e3KJkX0 Կարագանդայում ընդդեմ հայերի անցկացվող հանրահավաքի նոր տեսանյութ է հրապարակվել համացանցում: Հայերի մասնակցությամբ տեղի ...
Կարագանդայում ադրբեջանցի կասկածյալների անունները փ... Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Ամանորի գիշերը ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ ծավալվող իրա...
Իրավիճակը ցայտնոտային է. Պեսկովը մանրամասներ է հայ... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել գազի հարցով բանակցությունները, ժամկետ...
ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագ... Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետություններից հինգը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտոնապես ...
Չավուշօղլուն վերահաստատել է Հայաստանի հետ հարաբերվ... Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Անկարայի արտաքին քաղաքականության առանցքային հարցերին և խոսել հայ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով