[:hy]«Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են». բժիշկ. aravot.am[:]

[:hy]Մի  խումբ քաղաքացիներ «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց էին  հավաքվել՝ պահանջելով տեղեկատվություն տրամադրել բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին: Այս մասին գրում է aravot.am-ը։

Շուտով նրանց մոտեցավ «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը. «Բոլորի առողջական վիճակը դրական տենդենցով է գնահատվում: Երկու հոգու՝ Թաթուլ Թամրազյանին եւ Արմեն Լամբարյանին, այսօր առավոտյան ուղարկել ենք հիվանդասենյակ, եւ իրենց վիճակը բավարար է գնահատվում: Սեդրակ Նազարյանը դեռեւս կմնա վերակենդանացման բաժանմունքում, բայց այսօր իր վիճակն ավելի լավ էր, քան  երեկ: Օրեցօր վիճակի մեջ մենք դրական միտումներ ենք տեսնում, ինքը համապատասխան դեղորայք է ստանում, բժիշկները խնամում են, վերքերը նորմալ ընթացքով լավանում են»:

Միքայել Մանուկյանը ասաց, որ դեռեւս շուտ է հետեւանքների մասին խոսելը, բայց վստահություն հայտնեց, որ բուժումը լիարժեք է լինելու եւ որեւէ մեկի մոտ հետեւանք չի լինելու: Քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հաշմանդամություն ունենալու են, Միքայել Մանուկյանը պատասխանեց՝ ոչ, հաշմանդամության խնդիր չի լինելու. «Ուղղակի խնդիրն այն է, որ դեռեւս շուտ է այդ հարցին պատասխանել: Մենք անցել ենք ամենածանր փուլը, եւ փառք աստծո, բարեհաջող ենք անցել: Մնում է արդեն վերականգնողական եւ մնացած փուլերը, որոնք արդեն սկսել ենք կազմակերպել»:

Քաղաքացիները մասնավորապես հետաքրքրվում էին Պավլիկ Մանուկյանի իրավիճակով, Միքայել Մանուկյանը դժվարացավ պատասխանել, քանի որ իր իրավասության տիրույթում չէ: Քաղաքացիներին անհանգստացնում էր, թե արդյոք Պավլիկ Մանուկյանը քայլելու է: Միքայել Մանուկյանը ասաց. «Այո՛, իհարկե՛, քայլելու է: Պավլիկն էլ է քայլելու, բոլորն էլ քայլելու են, ժամանակ է պետք»:

bzh-1-472x265[:]

Նմանատիպ նորություններ

Ինչպես հասնել 0-ից 22 մլն 722 հազար դրամի․Գևորգ Գ... 💲💲💲 Պատմություն այն մասին, թե ինչպես հասնել 0-ից 22 մլն 722 հազար դրամի 💲💲💲 _____________________________________________ Տարօրինակ զուգադիպությ...
Լարված իրավիճակ Արաբկիր բժշկական կենտրոնում... Արդեն մի քանի օրն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը իրենց օրերը լուսացնում ե...
Զանգվածային արտահոսք. որակյալ կադրերը չեն ուզում ա... «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության աշխատակիցները գրեթե ողջ կազմով երեկ աշխատանքից ազատման դիմու...
Երբեք չեմ ասել քաղցկեղի անվճար բուժում․ Արսեն Թորո... Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ԱՆ Արսեն Թորոսյանը, հստակեցնելով բուռն քննարկումների տեղիք տված ի...
Sեuшhոլnվшկի պրեմիերш. Ռшզմիկ Ամյшն և Մшրտին Մկրտչ... Երգիչներ Ռազմիկ Ամյանը և Մարտին Մկրտչյանը ներկայացրել են իրենց համատեղ՝ «I Love You» երգը և տեսահոլովակը, որի ռեժիսորն Արսեն Երեմյանն է: https:...
ՀՀ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ... Ըստ պաշտոնական հարցումների պաշտոնական պատասխանի` ՀՀ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ուղղաթիռի ձեռք բերման պայմանագրի կողմ: ՀՀ...
Հասկանում եմ, որ արդեն ծխախոտի վաճառքից գումար է հ... #ծխելը վնաս է առողջությանը: Հաշվի առնելով վերը նշված անհերքելի փաստը, պետք է ասեմ, որ համակարծիք եմ առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով