[:hy]ՀՀ ԶՈւ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակչին[:]

[:hy]Օգոստոսի 5-ին «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում Հայաստանի 3-րդ անձնակազմը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և բոլոր մրցափուլերի արդյունքներով Հայաստանի հավաքականն անցել է մրցույթի կիսաեզրափակիչ, որն կմեկնարկի օգոստոսի 9-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

beatlon2-480x231

Երրորդ փուլում միմյանց հետ մրցել են Հայաստանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իրանի, Չինաստանի զինված ուժերի և ՌԴ տանկային 3-րդ անձնակազմերը:

ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմի հրամանատարն էր լեյտենանտ Գևորգ Բալայանը, նշանառու օպերատորը` կրտսեր սերժանտ Սանասար Ծառուկյանը, մեխանիկ վարորդը՝ Նարեկ Շառոյանը: Հայաստանի ԶՈւ տանկային անձնակազմը մրցուղին անցել է 26 րոպե 02 վայրկյանում և փուլի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:

Երրորդ մրցափուլի առաջատարն էր Հնդկաստանի տանկային անձնակազմը` 23 րոպե 36 վայրկյան ցուցանիշով: Երկրորդ տեղում է Չինաստանի զինված ուժերի տանկային անձնակազմը, որը մրցուղին անցել է 23 րոպե 41 վայրկյանում:

Հաջողությամբ հաղթահարելով «Անհատական մրցավազքի» երեք փուլերը` հայ տանկիստները կմասնակցեն «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլին` «Էստաֆետին», որը կմեկնարկի օգոստոսի 9-ին:

 

Razm.info[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով