Հայտարարություն. Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի վերաբերյալ

Ավստրիայի Հանրապետության կառավարությունը «Artists in Residence-2017» ծրագրի շրջանակում հայտարարել է միջազգային մրցույթ՝ հետևյալ առարկաների գծով տրամադրվող կրթաթոշակի համար. գեղարվեստ, լուսանկարչական արվեստ, տեսաձայանային արվեստ, արվեստ-գիտություն-տեխնոլոգիա, կոմպոզիտորական արվեստ, գրականություն, մանկական և երիտասարդական գրականություն, գրական թարգմանություն, մշակութային կրթություն:
Կրթաթոշակները տրամադրվում են 1-3 ամիս ժամկետով (դիմորդն ինքն է նշում իրեն հարմար ժամանակահատվածը)` ներառելով Վիեննայում կամ Զալցբուրգում կացության, մշակութային օջախներ հաճախելու և այլ ծախսեր: Ճանապարհի և մուտքի արտոնագրի ծախսերը հոգում է դիմորդը:
Մրցույթին կարող են մասնակցել 1976 թ. դեկտեմբերի 31-ից հետո ծնված քաղաքացիները:
Դիմումների և այլ փաստաթղթերի փաթեթներն ընդունվում են միայն սովորական փոստով, մինչև ս. թ. հոկտեմբերի 5-ը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպանություն (հասցե՝ Austrian Embassy to Armenia in Vienna, BMeiA, Minoritenplatz 8, A-1010 Wien) կամ մինչև ս. թ. հոկտեմբերի 15-ը՝ Ավստրիայի վարչապետի գրասենյակ (հասցե՝ Bundeskanzleramt Österreich, Abteilung II/6, Concordiaplatz 2, 1010 Wien):
Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից (անգլերեն և գերմաներեն), ինչպես նաև կայքէջից:

քոլլ560f

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով