[:hy]Կյուրեղյան եղբայրների մորն ուղարկված ծանուցագիրը չեղարկվել է[:]

[:hy]Կյուրեղյանների փաստաբան Տիգրան Եգորյանին ոստիկանությունը փաստաթուղթ չի ներկայացրել, թե ինչ հիմքով էր այսօր բերման ենթարկվել Կյուրեղյան եղբայրների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը: Վերջինիս ավելի վաղ ազատ արձակելուց հետո միայն ծանուցագիր էին տվել, որ այսօր ժամը 19:30-ին   կրկին ներկայանա ոստիկանական բաժանմունք:

«Քննիչը զանգեց, խնդրեց, որպեսզի չներկայանանք և երաշխիքներ տվեց, որ այս կապակցությամբ որևէ խնդիր չի առաջանա և խոստացավ նաև օրերս զանգահարել և տեղեկացնել, թե ինչն էր պատճառը, ինչպես նաև  հետագա քայլերի մասին ծանուցի: Այսինքն մեզ ասացին, որ այսօրվա այդ 19:30 ծանուցագիրը չեղարկվել է, խնդրում ենք քննչական բաժին չներկայանալ՝ դրա անհրաժեշտությունը վերացած լինելու պատճառով»,-«Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին բերման էր ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ Նվարդ Կյուրեղյանը: Ըստ տեղեկությունների՝ նրա մոտ դանակ էր հայտնաբերվել:

Նշենք նաև, որ սույն գործով ՀՀ Քննչական Կոմիտեն ծառայողական քննություն է նշանակել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առիթով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության: Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ»:

Nkar-Nvard-Kyurexyan-472x265

Լուսանկարը՝ Ազատության ռադիոկայանի

Աղբյուրը ̀ «Ա1+»[:]

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով