Կարևորվեցին մարզաբնակ զինհաշմանդամների առողջապահական հարցերը

ՀՀ առողջապահության նախարարությունում  հրավիրված  աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերի առողջապահական խնդիրները, ըստ ոլորտների ներկայացվեցին հիմնական  ցուցանիշները:
Մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանգամանալից անդրադարձ կատարվեց առկա բացթողումներին, ինչպես նաև առաջարկվեցին լուծմանն ուղղված  անհրաժեշտ համատեղ քայլեր:
Քննարկվեցին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև  մի շարք հարցեր:
Կարևորվեց ծննդօգնության ծառայության, ինչպես նաև համայնք առ համայքն կանխարգելիչ պատվաստումների, սկրինինգային ծրագրերի կատարողականի բարելավման անհրաժեշտությունը:
Առանձնակի շեշտադրվեցին  զինվորական հաշմանդամություն ունեցող մարզաբնակ անձանց առողջապահական հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները:
Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի  օգոստոսին մարզեր կատարած այցերի ընթացքում վեր են հանվել  զինվորական հաշմանդամների բուժօգնության կազմակերպման մի շարք խնդիրներ,  որոնք  պահանջում են համակարգային լուծումներ: Կատարված աշխատանքների ընթացքի  մասին  մարզերի առողջապահության պատասխանատուները զեկուցեցին նախարարին:
 Հանձնարարվեց  ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամ զինծառայողների առողջապահական հարցերը` պարբերաբար  կազմակերպելով  նեղ մասնագետների  այցեր:
Armen-Muradyanbb

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով