«Իրավունք». Վահրամ Բաղդասարյան. 4+4+4 ֆորմատի շրջանակներում կլինի միասնական հայտարարություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել 4+4+4 ֆորմատի շրջանակներում 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը:

Նման որոշման պատճառն այն է, որ այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին մինչև ընտրությունները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։ ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` նոր բանակցություններ գուցե լինեն իշխանության և ընդդիմության միջև:

«Իրավունք»-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից փորձել է պարզել` ինչ բանակցությունների մասին է խոսքը, ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ինչ հարցեր պետք է քննարկվեն 4+4+4 ֆորմատի շրջանակներում:

«Քննարկումները շարունակվում են: Վաղն էլ դրանք կլինեն: Սեպտեմբերի մեկից հետո կլինեն համաձայնեցված հայտարարություններ: Քննարկումների ժամանակ պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որ ընտրություններին առնչվող բոլոր կասկածները կարողանանք փարատել և բարձրացնել հանրության վստահությունը»,- թերթի հետ զրույցում ասել է Բաղդասարյանը:

— Փաստորեն, քննարկումները 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվում են:

— Այո:

-Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցո՞ւմ են 4+4+4 ֆորմատի շրջանակներում շարունակվող քննարկմանը:

— Այո, նաև նրանց հետ:

— Ընդդիմադիր որոշ ուժեր վստահ են` ՀՀԿ-ը ՏԻՄ ընտրություններում պարտվելու է: Հատկապես Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ-ի պարտությունը, որոշ ընդդիմադիրների խոսքով, անխուսափելի է…

-Թույլերն իրենց ուժը ոնց պետք է ցույց տան: Կարծում եք` պետք է հայտարարեն, որ մասնակցում են պարտվելու համա՞ր: Փոխանակ իրենց ուժերը գնահատեն, գնահատում են ՀՀԿ-ի ուժերը:

iravunk1

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով