Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:

Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր:

Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի լրամշակված տարբերակին, Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման ժամկետներին, մարզում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ևս մեկ մարմին ունենալու հնարավորություններին և այլն:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է բոլոր հարցադրումներին՝ հանձնարարելով իր աշխատակազմին հետևողական լինել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:

Նախարարը մարզային այցի շրջանակում եղել է նաև մարզկենտրոնի ՔԿԱԳ տարածքային բաժնում, նոտարական գրասենյակներում, պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության տարածքային բաժիններում, տեղում ծանոթացել տարածքային մարմինների խնդիրներին:

Մարզային այցի վերջին կանգառը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն էր, որտեղ Արփինե Հովհաննիսյանը ծանոթացել է 2015 թվականին ամբողջությամբ շահագործման հանձնված հիմնարկի բնակեցման ընթացքին, եղել բնակելի գոտում, ծանոթացել սննդի որակին և զրուցել դատապարտյալների հետ:

 

56_3

Նմանատիպ նորություններ

«Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բա... Երևանի ավագանու այսօրվա նիստում թեժ բանավեճ ծագեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի միջև։...
Կառավարությունն իր դռներն է բացել ԼԳԲՏ համայնքի առ... Օրերս «Ընտանեկան բռնության մասին» օրենքի շուրջ քննարկում է տեղի ունեցել Սոցապ նախարարությունում: Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ներկա...
Քաղաքացու օր նշող Նիկոլենք թքած ունեն քաղաքացու կա... Քաղաքացու օր նշող Նիկոլենք թքած ունեն քաղաքացու կարծիքի վրա... Ավշարի դպրոցում 10 օր է դասադուլ և գործադուլ է, մոտ 500 աշակերտ չի մասնակցում ու...
Նիկոլ Փաշինյանն էլ ՀՀԿ-ի համար «ընդդիմություն է աշ... «ՀՀԿ-ի համար» աշխատած նախարարների ցանկը՝ ըստ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ 1. Զոհրաբ Մնացականյան ՀՀ արտաքին գործերի նախարար 2. Դավիթ Տոնո...
Բաց նամակ տիկին Նաիրա Զահրաբյանին և մյուս շահագրգի... Բաց նամակ տիկին Նաիրա Զահրաբյանին և մյուս շահագրգիռ անձանց: Ցանկանում եմ խոսել վիճակախաղերի՝ բուքմեյքերական ընկերությունների, կազմակերպման պայմ...
«Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն»Հայկ Մարտի... Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ քաղաքացու օր, ի՞նչ հեղափոխություն: Ե՞րբ ենք դատարկ տոները փոխանակ շատացնելու` ք...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով