Monthly Archives: Օգոստոսի 2016

Հունան Պողոսյանն ու Արմեն Երիցյանը պետք է հարցաքննվեն Գևորգ Մհերյանի սպանության գործով. «Չի»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.  Հայաստանի փոխոստիկանապետ Գևոգ Մհերյանի սպանության դեպքով ԱԱԾ-ում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նոր զարգացումներ են սպասվում։ Այդ գործում մշտապես շոշափվել են Ալիկ Սարգսյանի, Կարեն Բաբակեխյանի, Արթուր Մարգարյանի անունները, սակայն շատ հնարավոր է՝ այդ շրջանակը ընդարձակվի։ Բանն այն է, որ Մհերյանի սպանության ժամանակ ոստիկանապետի առաջին տեղակալ… Կարդալ ավելին »

«Իրավունք». Վահրամ Բաղդասարյան. 4+4+4 ֆորմատի շրջանակներում կլինի միասնական հայտարարություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում չեղյալ է համարել 4+4+4 ֆորմատի շրջանակներում 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը: Նման որոշման պատճառն այն է, որ այն անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որոնք պետք է ներդրվեին մինչև ընտրությունները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։ ԿԸՀ-ի այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ,… Կարդալ ավելին »

Կարևորվեցին մարզաբնակ զինհաշմանդամների առողջապահական հարցերը

ՀՀ առողջապահության նախարարությունում  հրավիրված  աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերի առողջապահական խնդիրները, ըստ ոլորտների ներկայացվեցին հիմնական  ցուցանիշները: Մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանգամանալից անդրադարձ կատարվեց առկա բացթողումներին, ինչպես նաև առաջարկվեցին լուծմանն ուղղված  անհրաժեշտ համատեղ քայլեր: Քննարկվեցին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև  մի շարք հարցեր: Կարևորվեց ծննդօգնության ծառայության, ինչպես նաև համայնք առ… Կարդալ ավելին »

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 31-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Արմավիրի մարզպետարանն էր, ուր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպումից հետո Արփինե Հովհաննիսյանը մարզպետարանի ստորաբաժանումների և մարզի տարբեր համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկել է արմավիրցիներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող բազմաթիվ հարցեր: Վերջինները մեծամասամբ վերաբերել են օրենսդրական ակտերին՝ Վարչական իրավախախտումների… Կարդալ ավելին »

Փայտարվեստի թանգարանում բացվել է Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Ս. թ. օգոստոսի 31-ին, փայտարվեստի թանգարանում բացվել է ժողովրդական արվեստի ականավոր գործիչ, գեղանկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահադրությունը կրում է «Ակունքը չի սխալվում» խորագիրը և կգործի մինչև սեպտեմբերի 9-ը: Ներկայացված են 18-19-րդ դարերում հայկական կենցաղում կիրառված շուրջ 40 փայտե առարկաներ, այդ թվում՝ նռան պատկերով բացառիկ գդալնոց, խաչի պատկերով, երկկողմանի փորագրությամբ գաթանախշիչ, տարբեր չափերի… Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողով

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “Կլիմա Արևելք. աջակցություն կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը Ռուսաստանում և Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի արևելյան երկրներում” ծրագրի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը օգոստոսի 31-ին կազմակերպել էր աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել են կլիմայի փոփոխության (ԿՓ) նկատմամբ հարմարվողականությանը և Հայաստանում հարմարվողականության ազգային քաղաքականության մշակմանը վերաբերող հարցեր: Աշխատաժողովի նպատակն է շարունակել բացահայտել Հայաստանում հարմարվողականության մարտահրավերները, Հարմարվողականության… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ… Կարդալ ավելին »

Հայտարարություն. Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի վերաբերյալ

Ավստրիայի Հանրապետության կառավարությունը «Artists in Residence-2017» ծրագրի շրջանակում հայտարարել է միջազգային մրցույթ՝ հետևյալ առարկաների գծով տրամադրվող կրթաթոշակի համար. գեղարվեստ, լուսանկարչական արվեստ, տեսաձայանային արվեստ, արվեստ-գիտություն-տեխնոլոգիա, կոմպոզիտորական արվեստ, գրականություն, մանկական և երիտասարդական գրականություն, գրական թարգմանություն, մշակութային կրթություն: Կրթաթոշակները տրամադրվում են 1-3 ամիս ժամկետով (դիմորդն ինքն է նշում իրեն հարմար ժամանակահատվածը)` ներառելով Վիեննայում կամ Զալցբուրգում կացության, մշակութային օջախներ… Կարդալ ավելին »

«Երևանի ՋԷԿ»-ի վաճառքի հարցը երբևէ չի քննարկվել

ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևանի ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։ Այնպես որ, վերջին օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, որևէ առնչություն չունեն իրականության հետ։ Գազի դիմաց «Երևան ՋԷԿ»-ի ունեցած պարտքերը ամենևին էլ նոր չեն։ Նշված խնդրի վերաբերյալ… Կարդալ ավելին »

«Նաիրիտի» հարցով կառավարությունը պատրաստ է բանակցել ցանկացած լուրջ ներդրողի հետ

Հարցազրույց  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ    –Պարոն նախարար, «Նաիրիտի» նախկին աշխատակիցները օրերս հայտարարեցին, որ կա կազմակերպություն՝ իդեմս «EU-ASIA Business Finance Centre» հոլդինգի, որը պարտրաստ է ներդրումներ իրականացնել և վերագործարկելգործարանը, սակայն կառավարությունը լուրջ չի ընդունում նրա առաջարկությունները։ Ո՞րն է խնդիրը։     -Նախ ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ… Կարդալ ավելին »