Ամենօրյա արխիվներ: 29.07.2016

[:hy]Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը. 1in.am[:]

[:hy]Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:… Կարդալ ավելին »

[:hy]Ոստիկանական գրոհ, կիրառվեց արցունաքաբեր գազ եւ հատուկ միջոցներ[:]

[:hy]Այն բանից հետո, երբ ցուցարարները չենթարկվեցին ոստիկանական հրահանգներին, սկսվեց ոստիկանական գրոհ, իսկ զուգահեռ ոստիկանությունն արցունաքաբեր գազ կիրառեց եւ գործադրեց հատուկ միջոցներ: Մի քանի կրակոցներից հետո միանգամից ոստիկանները սկսեցին խմբերով տանել քաղաքացիներին: Գնդի տարածքից եւս կրակոցներ եւ պայթյունների ձայներ լսվեցին: Վիրավորված քաղաքացիներին անգամ բերման են ենթարկում: Ոստիկանական շարասյունը հարձակվում է մարդկանց վրա, հետեւում նրանց եւ բերման… Կարդալ ավելին »

[:hy]Ուղիղ. Սարիթաղում պայթյուններ են. ծեծել են լրագրողների (տեսանյութ)[:]

[:hy]23. 10 Այս պահին Սարի թաղում հարաբերական անդորր է: Սարի թաղում քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել Ազոտություն ՌԿ լրագրողներ Կառլեն Ասլանյանին և Հովհաննես Մովսիսյանին: Այրվածքներ է ստացել նաև Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում հրդեհ է սկսվել, վնասվել է գազատարը, ոստիկանությունը հատուկ միջոցներով ցրեց ժողովրդին: Մարդիկ լուրջ վնասվածքներ են ստացել: Բերման ենթարկվեց Արմեն Մարտիրոսյանը: «Ա1+»[:]

[:hy]Հաշվարկվել է, որ քաղաքացիների մեջ կարող են և պետք է լինեն մեծաթիվ զոհեր. զինված խմբին օժանադակող նոր անձինք են հայտնաբերվել (տեսանյութ) [:]

[:hy]ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել են զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող նոր անձինք: Մասնավորապես, պարզվել է, որ ներկայումս կալանավորված Մ.Մ.-ն, կապի մեջ գտնվելով զինված խմբի… Կարդալ ավելին »

[:hy]ՊՊԾ գնդից դուրս եկած բժիշկը մեկնել է Հայաստանից [:]

[:hy]Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկները հոգնած են և ցանկություն ունեն դուրս գալու։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ – Իրենք այդպես բաց տեքստով չեն ասել, բնական է։ Իրենց խոսելը, երբ որ կողքն այդքան մարդ կա հավաքված, բավական բարդ է։ Բայց ես զգում եմ իրենց տրամադրվածությունը։ – Ճի՞շտ է, որ Դավիթ… Կարդալ ավելին »

[:hy]Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ) վիրավոր է. 1in.am[:]

[:hy]Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ոտքից վիրավորել են Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է ստացել՝ վերջինս դժվարացավ ասել՝ նշելով, որ դա կպարզի: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե այդպես շարունակվի իրենք նույնպես կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության: Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք:«Արայիկ Խանդոյանը մոտեցավ պարզելու, թե… Կարդալ ավելին »

[:hy]Լևոն Բարսեղյանը ազատ կարձակվի[:]

[:hy]«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին: Քննչական կոմիտեից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լ.Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Հարցաքնվել է նաեւ փորձագետը։ «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լեւոն Բարսեղյանին  արգելանքից ազատելու… Կարդալ ավելին »

Որն էր զինված խմբի մտահղացումը եւ «քաղաքական թեւի» ծրագիրը. «Առավոտ»

[:hy]«Առավոտ» թերթը գրում է. «Զինված խմբի հարձակումը ՊՊԾ գնդի վրա, որքան հասկանում եմ, հետապնդում էր հետեւյալ քաղաքական նպատակը. դա այսպես ասած,«Ավրորայի» համազարկ պիտի լիներ հեղափոխության համար: Ըստ մտահղացման՝ հարյուր հազարավոր մարդիկ, ոգեւորված ոստիկանական շենքի զինված գրավումից, պետք է դուրս գային փողոց եւ պարտադրեին նախագահի հրաժարականը: Այնուհետեւ փողոցում, զինյալների հսկողությամբ, կձեւավորվեր ժամանակավոր կառավարություն, որը եւ կտաներ… Կարդալ ավելին »

[:hy]Անապահով ընտանիքները լրացուցիչ օժանդակություն կստանան[:]

[:hy]Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է                             ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կՎտ: 2016թ. օգոստոսի 1-ին ավարտվում է ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության՝… Կարդալ ավելին »