Ամենօրյա արխիվներ: 28.07.2016

[:hy]Դու եւ ապստամբ ընկերներդ նվաճել եք ամենաթանկ բանը կյանքում. Չուգասզյանը՝ Վ.Ավետիսյանին[:]

[:hy]Հիմնադիր խորհրդարանի նախագահ, հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ընդհատակ անցած, հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանը ՀԽ փոխնախագահ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրվա կապակցությամբ «խոսք» է հրապարակել: «Վարուժան ջան, գիտեմ, որ կենացների ու շնորհավորական խոսքերի կարիքը երբեք չես ունեցել, և առավել ևս հիմա դրա ժամանակը չի… Քեզնից լավ քո… Կարդալ ավելին »

[:hy]Բերման է ենթարկվել ցույցի տեխնիկան տեղափոխող ակտիվիստը. Ենիգոմշյանի տանը խուզարկություն է[:]

[:hy]Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։ «ՃՈ ոստիկանները բերման են ենթարկել Վահրամ Պետրոսյանին տեխնիկայի հետ միասին։ Ոստիկաններից մեկը նստել է վերջինիս մեքենայի ղեկին եւ հեռացել՝ տանելով տեխնիկան»,-… Կարդալ ավելին »

[:hy]Հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում ռումբի մասին կեղծ ահազանգ կատարած անձը[:]

[:hy]ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը ՀայաստանիՀանրապետության քաղաքացի, 1987 թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում և «Արմենիա»… Կարդալ ավելին »

[:hy]Խորենացու դեպքերը ԱԺ–ն չի քննարկի[:]

[:hy] Ոստիկանության պարեկապահակային գնդում տեղի ունեցող դեպքերի շուրջ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու` պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը տապալվել է: Անհրաժեշտ 44 պատգամավորի փոխարեն նախաձեռնությանը միացել է 19-ը: ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՊՊԾ գնդում տեղի ունեցող դեպքերի շուրջ ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության տակ ստորագրած 14 պատգամավորին վերջնաժամկետի լրանալուց փոքր-ինչ առաջ միացել է… Կարդալ ավելին »

[:hy]Ստեղծվել են հանձնաժողովներ[:]

[:hy]ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի ղեկավարությամբ` ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ։ Կինը հուլիսի 26-ին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով երեխա է ունեցել, այնուհետև բարդացած վիճակում տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ժամեր անց արձանագրվել է կենսաբանական  մահ։ Նախարարի կողմից տրվել են խիստ հանձնարարականներ… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը[:]

[:hy]ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Թեհրանի նահանգապետարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր նահանգապետի տնտեսության և պաշարների զարգացման հարցերով տեղակալ պարոն Մոհամմադ Էմամի Ամինը: Հանդիպմանը ներկա էր նաև Իրան-Հայաստան առևտրական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը: Այցի նպատակն էր քննարկել երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության ոլորտում: «Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, և ես… Կարդալ ավելին »

[:hy]Արտահանվել է 18 268 տոննա ծիրան[:]

[:hy]Ընթացիկ տարվա հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանից  արտահանվել է 18 268 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 160 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Բելառուս։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [:]

[:hy]ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի վերակառուցման բանկի /KFW/ Հարավային Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրենին[:]

[:hy]ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KFW բանկի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում KFW բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Եվա Վիտտը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն պարոն Լարս Օերմանն ավարտում է իր լիազորությունները՝ փոխանցելով դրանք նորանշանակ տնօրեն Քլաուս Վայգելին: ՀՀ բնապահպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով գործող տնօրեն… Կարդալ ավելին »

[:hy]Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ[:]

[:hy]Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Վարչապետը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի և Քուվեյթի հարաբերություններում արձանագրված էական առաջընթացի կապակցությամբ և բարձր գնահատել Քուվեյթի դեսպանի անձնական ներդրումը երկկողմ կապերի սերտացման ու խորացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել… Կարդալ ավելին »