Ամենօրյա արխիվներ: 27.07.2016

[:hy]Բերման են ենթարկվել Վարդգես Գասպարիին եւ NEWSPRESS.am-ի խմբագրին. Տեսանյութ[:]

[:hy]Խորենացի փողոցում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Վարդգես Գասպարիին եւ NEWSPRESS.am-ի խմբագրին: Կարմիր բերետավորները թույլ չեն տալիս քաղաքացիներին մոտենալ ՊՊԾ տարածքին: Նրանք որեւէ պատճառ չեն ասում, թե ինչու են մարդկանց բերման ենթարկում: Այսօր օրվա ընթացքում տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել:Մանրամասները տեսանյութում Հայելի.am[:]

[:hy]Մխիթարյան. Իբրահիմովիչը զարմանահրաշ ֆուտբոլիստ է[:]

[:hy]Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Telegraph-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր թիմակցի՝ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին: «Նա զարմանահրաշ ֆուտբոլիստ է: Իր անունը խոսում է իր փոխարեն: Կարծում եմ, որ նրա հետ խաղալը բավականին հեշտ կլինի, քանի որ Զլատանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա կհեշտացի ոչ միայն իմ, այլ… Կարդալ ավելին »

[:hy]Ինչ է գրված ՊՊԾ գնդի տարածք ԱԱԾ-ի նետած թռուցիկներում (տեսանյութ). Հայելի [:]

[:hy]Ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի տարածքում գտնվող խմբին զենքը վայր դնելու և հանձնվելու պահանջը ներկայացնում է պարբերաբար և ամենատարբեր եղանակներով, որպեսզի խմբի յուրաքանչյուր անդամին հասանելի լինի պահանջի էությունը, հանձնվելու ընթացակարգը և իրավական հետևանքները: [:]

[:hy]Կառավարությունը հանդես է եկել էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման նախաձեռնությամբ[:]

[:hy]ՀՀ կառավարությունը հանդես է եկել Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և ավելի լայն մրցակցային միջավայրի ապահովման նախաձեռնությամբ։ Այդ նպատակով նախատեսվում է առաջիկայում բարելավել էներգետիկայի ոլորտի օրենսդրական դաշտը, ինչը պայմաններ կստեղծի թե՜ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման, և թե՜ միջպետական առևտրի զարգացման համար։ Կառավարության հուլիսի 29-ի նիստում ներկայացված որոշման նախագծի համաձայն, մինչև 2017թ. մայիսի 31-ը՝ համագործակցելով ՀՀ հանրային ծառայությունները… Կարդալ ավելին »

[:hy]ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլի միջոցառումները կավարտվեն մինչև տարեվերջ[:]

[:hy]ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջ։ Ներկայումս դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան։ Առաջին փուլում իրականացվել են ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի եւ բաղադրիչների հետազոտություններ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ մշակվել է 97 տեխնիկական առաջադրանք։ Սահմանված կարգով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վարկային և… Կարդալ ավելին »

[:hy]ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում[:]

[:hy]Հուլիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Այցի հիմնական նպատակը մարզի տնտեսական ներուժին ծանոթանալն ու պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների շուրջ տեղի գործարարների հետ հանդիպումն ու քննարկումն էր: Հարցերին լուծումներ տալու նպատակով էլ նախարարին ուղեկցում էին էկոնոմիկայի նախարարության ոլորտային պատասխանատու փոխնախարարները` Հովհաննես Հովհաննիսյանն ու Էմիլ Տարասյանը, նախարարության պատասխանատուներ, էկոնոմիկայի… Կարդալ ավելին »

[:hy]Դեսպան Մելքոնյանի հանդիպումը ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ[:]

[:hy]Հուլիսի 27-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին ԱԳ նախարար Մոհամեդ Էլ-Օրաբիին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Մելքոնյանը ԱՀՀ նախագահին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները… Կարդալ ավելին »

[:hy]Շարունակվում են տարեցների ավանդույթ դարձած ամառային ուխտագնացությունները[:]

[:hy]ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը հուլիսի 15-ից վերսկսել է ավանդույթ դարձած ամառային ուխտագնացությունների շարքը: Միջոցառումների շրջանակներում կենտրոնի մատուցած ծառայություններից օգտվողներն այցելել են Խոր Վիրապ եկեղեցի, Արագածոտնի մարզի եկեղեցիներ` Մուղնի, Օհանավանք, Սաղմոսավանք: Կենտրոնի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների շահառուները ուխտագնացության ընթացքում կատարել են մոմավառություն, ներկա գտնվել… Կարդալ ավելին »

[:hy]Ահազանգ օդանավակայանից. Հետք[:]

[:hy]«Հետք»-ը տեղեկություն է ստացել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկի առկայության մասին: Վերջին երկու ժամերին, ըստ տեղեկության, տարհանվել են օդանավակայանում գտնվողները: Տեղեկությունը փորձեցինք ստուգել Արտակարգ իրավիճակների նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ նման ահազանգ դեռևս չեն ստացել: Շարունակությունն՝ այստեղ [:]

[:hy]Քրգործ՝ տուրիստական գործակալությունների աշխատակիցների նկատմամբ[:]

[:hy]ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող ՍՊ ընկերությունների աշխատակիցներն ու գործակալները, նախնական համաձայնության գալով հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համապատասխան աշխատակիցների հետ, 2015թ. մայիսին սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիների հետ կնքել են զբոսաշրջային ծառայությունների մատուցման պայմանագրեր, դրանցում կեղծ տեղեկություններ են մտցրել քաղաքացիների հանգստի կազմակերպման վայրի… Կարդալ ավելին »