Ամենօրյա արխիվներ: 25.07.2016

[:hy]Ուղիղ. Երթը հասել է Հանրապետության հրապարակ (տեսանյութ)[:]

[:hy]https://youtu.be/sxR4OIuvRlo 23.00 Երթը հասել է Հանրապետության հրապարակ։ 22.00 Մինչ շարունակվում  է երթը, Խորենացիում փոխվեց ոստիկանական հերթափոխը։  Այստեղ մոտ 100 հոգի է մնացել։ 21. 40 Սկսվում է երթ, որ անցնելու է կենտրոնական փողոցներով եւ  ավարտվելու է նորից Խորենացու փողոցում։ Մարդիկ քայլում են՝ «Սասնա ծռերի»  լուսանկարները պարզած։ «Ա1+»[:]

[:hy] Անի Նավասարդյանն ազատ արձակվեց[:]

[:hy]3 օր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը րոպեներ առաջ  ազատ է  արձակվել: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չեն եղել փաստական տվյալներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգություններին: Անի Նավասարդյանը բավականին ակտիվ էր Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից[:]

[:hy]Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտ չի ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիա՝ այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային մասնակցելու համար: Այն ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին, ընդ որում այդ դեպքում ֆեդերացիան պետք է 100-ական եվրո վճարի յուրաքանչյուր մասնակցի համար: Սակայն, ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, իրենք չեն ներկայացրել նախնական հայտը… Կարդալ ավելին »

[:hy]Զարուհի Փոստանջյանը փորձում է սնունդ փոխանցել ՊՊԾ[:]

[:hy]Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ կանանցով ցանկանում են սնունդ փոխանցել ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին:  «Սնունդը քիչ է, միայն ջրի պաշարներն են շատ: Այդ հարցով ենք եկել, տեսնենք ինչ են պատասխանում: Եթե ասեն այո, հենց հիմա կգնանք խանութից կբերենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Արդեն երկու օր է «Սասնա ծռեր»… Կարդալ ավելին »

[:hy]«Եթե ՌԴ-ն խառնվի, ապա ապստամբությունը կվերածվի ազգային-ազատագրական պայքարի»[:]

[:hy]ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն 40 ժամ է ինչ զրկված են սննդից, բուժօգնությունից, էլեկտրականությունից եւ 10 ժամից ավելի է հեռախոսակապից: «Հիմնադիր խորհրդարան»-ն էլ այսօր հայտարարություն է տարածել, որ Արտաշատ քաղաքից Երեւան ուղեւորվող ուղղաթիռ է նկատվել: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Armtimes.com-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միզոյանի հետ: -Պարոն Միրզոյան, այսօր հայտարարվեց,… Կարդալ ավելին »

[:hy]Ինքնասպանության փորձ[:]

[:hy]2016 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթոյան և Նոր Արեշ փողոցների խաչմերուկում Լաուրա Գ.-ն իր վարած ավտոմեքենայով, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչից հետո վարորդ Լաուրա Գ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է դեպքի վայրից: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցված… Կարդալ ավելին »

[:hy]Ինչ պետք է իմանալ ուղևորությունից առաջ[:]

[:hy]Հանրային առողջապահության համար Զիկա տենդը նոր հիմնախնդիր է, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել հատկապես Հարավային Ամերիկայի երկրներում։ Հիվանդության հարուցչի հիմնական փոխանցողը Aedes aegypti տեսակի մոծակն է, որը Հայաստանում չի հայտնաբերվել։ Զիկա հիվանդության ախտանշաններն են՝ տենդ, ցան, ցավ մարմնի տարբեր հատվածներում։ Ախտանշանները տևում են 1 օրից մինչև 1 շաբաթ։ Նշենք, որ հիվանդությունը ծանր ընթացք… Կարդալ ավելին »

[:hy]Ի՞նչպես Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը հայտնվեց Վալերի Օսիպյանի մոտ [:]

[:hy]Ինչպես հայտնի է, վերջին օրերին կրկին արգելափակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները: Այսօր, սակայն, «ծռերին» զանգելու հերթական փորձի ժամանակ տարօրինակ տեղեկություն ճշտեցինք. պարզվում է՝ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ է, ով մինչեւ շաբաթ օրը «պատանդի» կարգավիճակով գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Մեր զանգին պատասխանելով Օսիպյանը փորձում էր պարզել, թե ով է… Կարդալ ավելին »

[:hy]«Երևանյան ամառ 2016». «Ողջույն Նոր Նորքից»[:]

[:hy]Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումներից հերթականը կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում: «Ողջույն Նոր Նորքից» խորագրով տոնական համերգի ընթացքում ի մի են բերվել նաև Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարների արդյունքները: Միջոցառմանը ներկա երեխաների, նրանց ծնողների ու հյուրերի համար ելույթ են ունեցել Նոր Նորքի մշակույթի կենտրոնի Սարգիս… Կարդալ ավելին »

[:hy]Նկարազարդման աշխատանքներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում[:]

[:hy]Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման և մետաղական կառուցվածքների ներկման աշխատանքները: 2016 թվականին նախատեսված է նկարազարդել 268 բակային տարածք: Մինչ օրս նկարազարդվել է 104 բակային տարածք, ևս մի քանիսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Գործընթացը վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[:]