Ամենօրյա արխիվներ: 19.07.2016

[:hy]Փաշինյան․ Սարի թաղում բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև. Azatutyun[:]

[:hy]«Մոտ 1.30 ժամ առաջ Սարի թաղում բախում է տեղի ունեցել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Քաղաքացիները փորձել են գալ և մտնել դեպի գրավված ՊՊԾ գունդ տանող պահպանվող տարածք: Ոստիկանները թույլ չեն տվել: Քաղաքացիները քարեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Չորս վիրավոր ոստիկան կա: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով, վիրավորումները հրազենային չեն», — քիչ… Կարդալ ավելին »

[:hy]Ոստիկանը զենքով վախեցնում է քաղաքացիներին[:]

[:hy]Ոստիկանը զենքը պահում է քաղաքացիների ուղղությամբ: Armtimes.com-ը տեսանյութ է հրապարակել Խորենացու փողոցում միջադեպից, որտեղ երևում է, որ ոստիկանական ավտոմեքենայի հետևի ապակու կոտրվելուց հետո ավտոմեքենայում գտնվող ոստիկաններից մեկն ատրճանակը մի պահ ուղղում է հավաքված մարդկանց ուղղությամբ:    [:]

[:hy]Ֆիլմի հերոսը Պավլիկ Մանուկյանն է (տեսանյութ)«Ա1+»[:]

[:hy]Համացանցում այս օրերին շրջանառվում է մի ֆիլմ, որի  առանցքում  Ապարանցի Պավլիկն է (Պավլիկ Մանուկյան), ով «Արցախյան պատերազմի օրերին երկու անգամ Շուշիի բերդում է ընկել, ենթարկվել դաժան կտտանքների»։ Հիշեցնենք, որ  Պավլիկ Մանուկյանը ՊՊԾ շենքի վրա գրոհողներից մեկն է։ [:]

[:hy]Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք[:]

[:hy]Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի: ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիակական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը: Հավաքի շրջանակում ՀՀ զինված… Կարդալ ավելին »

[:hy]Ինչի համար են Երեւան ժամանել ռուս զինվորականները. Lragir[:]

[:hy]Հայաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 19-ին տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի Հայաստան է ժամանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Ըստ ՊՆ հաղորդագրության, պատվիրակությունը Երեւան է գալիս երկկողմ բանակցության համար, որի շրջանակում նաեւ քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական տարբերակն ու այն նախապատրաստվելու է ստորագրման: ՊՆ… Կարդալ ավելին »

[:hy]Լևոն Զուրաբյանի կոչը[:]

[:hy]ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, հուլիսի 13- ից մինչև 23-ը Հայաստանից դուրս եմ։ Միակ բանը, որ այստեղից կարող եմ անել, դա նոր արյունահեղություն թույլ չտալու կոչն է»։ [:]

[:hy]Զ. Բալայանը խուսափեց հարցերից՝ նա անտեղյակ էր[:]

[:hy]Երեւանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների՝ «Սասնա ծռեր» խմբի գործողությունների մասին «Ա1+»-ը փորձեց կարծիք իմանալ հայտնի հրապարակախոս Զորի Բալայանից: «Ես հիմա քաղաքում չեմ, եւ շատ բաներ չգիտեմ, չեմ կարող խոսել»,- եղավ նրա պատասխանը, երբ նրան տեղեկացրինք, որ կարող ենք հեռախոսով փոքր հարցազրույց անել: Փորձեցինք նրան կարճ տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում, սակայն նա չլսեց… Կարդալ ավելին »

[:hy]Դավիթ Սանասարյանի, Վաղինակ Շուշանյանի գործերով ՄԻՊ-ը դիմել է ՀՔԾ[:]

[:hy]Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մանրամասն ուսումնասիրության են ենթարկվել Ոստիկանության կողմից քաղաքացիներինկատմամբ բռնության ու վատ վերաբերմունքի գործադրման վերաբերյալ բոլոր հաղորդումներն ու տեղեկությունները: Ուսումնասիրվել են նաեւզանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերի, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու վերաբերյալհաղորդումների կապակցությամբ քննություն իրականացնելու հարցով գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանություն: Բոլոր այն հաղորդումներով կամ հրապարակումներով, որոնք… Կարդալ ավելին »

[:hy]Ազատագրված հատվածներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերա՞կն է քննարկվում. «Ժողովուրդ» [:]

[:hy]«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Ազատության հրապարակում շրջանառվող լուրերից մեկն այն է, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում քննարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր  Ռուդիկ Հյուսնունցից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք Արցախը պատրաստ է նման զիջումների, կա՞ նման խոսակցություն Արցախում: «Նմանատիպ խոսակցություններ չկան: ՀՀ նախագահը այցելել… Կարդալ ավելին »