Ամենօրյա արխիվներ: 13.07.2016

[:hy]Ալաշկերտը խզել է պայմանագիրը Միհրան Մանասյանի հետ[:]

[:hy]Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հայտնել է թիմի հարձակման գծի առաջատար Միհրան Մանասյանի հետ պայմանագիրը խզելու մասին: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան խաղում Մանասյանը տրվել էր մրցակցի ֆուտբոլիստների սադրանքներին եւ հեռացվել էր դաշտից: Բացի այդ, Մանասյանը հանդերձարան տանող ճանապարհին ձեռքով հարվածել էր «Սանտա Կոլոմայի» ֆուտբոլիստ Քրիստիան Մարտինեսին, որը հանդերձարան գնալուց առաջ վիրավորական… Կարդալ ավելին »

[:hy]US Open-2016-ի մրցանակային հիմնադրամը ռեկորդային կլինի թենիսի պատմության մեջ[:]

[:hy]Օգոստոսի 29-ին կմեկնարկի թենիսի Ամերիկայի բաց առաջնությունը: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կկազմի 46,3 մլն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է թենիսի պատմության մեջ: Մենախաղերի հաղթողները կստանան 3,5-ական մլն, իսկ եզրափակչի մասնակիցները՝ 1,75-ական մլն դոլար: Զուգախաղերի հաղթողները կստանան 625 հազար դոլար (զույգը): Եզրափակչի մասնակիցներին կհատկացվի 310 հազար դոլար: Որակավորման մրցաշարի մրցանակային հիմնադրամն այս տարի կկազմի 1,9 մլն դոլար,… Կարդալ ավելին »

[:hy]Հայտերի ընդունում[:]

[:hy]ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է 2016թ. հուլիսի 10-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների կուսակցությունների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների նշանակման հայտերը: Հայտերն ընդունվում են` 13.06.2016թ. ԿԸՀ N 19-Ա որոշման մեջ նշված ժամկետներում: Էլեկտրոնային ձևաթուղթ [:]

[:hy]Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում ս.թ. հուլիսի 10-ին կայանալու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:[:]

[:hy]Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքներում ս.թ. հուլիսի 10-ին կայանալու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է նշված համայնքներում կայանալիք ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Արտահերթ նիստում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել… Կարդալ ավելին »

[:hy] Ընդունելության քննությունների արդյունքները կփակցվեն հուլիսի 15-ին[:]

[:hy] ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԳԹԿ-ի ողջ անձնակազմին՝ բուհական ընդունելության քննություններն արհեստավարժ և սահուն կազմակերպելու համար:   Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու… Կարդալ ավելին »

[:hy]«Այս աշխարհի իմ անկյունը». Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը[:]

[:hy]Ս. թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան «Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում», կբացվի գեղանկարիչ, արցախյան ազատամարտի մասնակից Վահրամ Միքայելյանի «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հուլիսի 21-ը: Վահրամ Միքայելյանը ծնվել է 1965 թվականին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սերս գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, Վայքի ուսումնարանում և Երևանի Փանոս… Կարդալ ավելին »

[:hy]Գերմանիայում կանցկացվի «Միջմշակութային արտ լաբ» ծրագիրը[:]

[:hy]Ս. թ. հոկտեմբերի 18-30-ը, գերմանական Յուիստ կղզում կանցկացվի «Միջմշակութային արտ լաբ» նախագիծը: Այն կմիավորի 18-25 տարեկան 50 երիտասարդների՝ կովկասյան երեք երկրներից և Գերմանիայից: «Ստեղծիր քո ուտոպիան. մեր տեսլականներն ու իրական կյանքն իրարից բաժանող պատասխանատվությունները» խորագրի ներքո կանկացվեն ստեղծագործական սեմինարներ /լուսանկարչություն, խմբագրական դիզայն, վիդեոարտ, ինստալացում, երաժշտություն/: «Միջմշակութային արտ լաբ» նախագծի բոլոր գեղարվեստական արդյունքները կներկայացվեն Յուիստ կղզում… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի կոմպոզիտորների միության «Համագործակցություն» ծրագիրը[:]

[:hy]ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. աշնանը Հայաստանի կոմպոզիտորների միության /ՀԿՄ/ «Համագործակցություն» նախագծի շրջանակում, Վրաստանի մի շարք քաղաքներում տեղի կունենան հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնի համերգները: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, արդեն իսկ իրագործվել են ՀԿՄ «Համագործակցություն» նախագծի երկու` հայ-ռուսական և հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոները. արդյունքում հայ ունկնդիրը ծանոթացել է ժամանակակից ռուս և վրացի կոմպոզիտորների ստեղծագործություններին, իսկ… Կարդալ ավելին »

[:hy]Նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին[:]

[:hy]ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հուլիսի 12-ին մասնակցել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ներկայացվող «24 շաբաթ» ֆիլմի ցուցադրությանը: 2016թ. ՀՀ կառավարության կողմից հռչակվել է հավասար հնարավությունների տարի և ֆիլմը հնարավորություն է ընձեռում ևս մեկ անգամ խոսել և անդրադառնալ հավասար հնարավորությունների խնդրին: Մինչ ֆիլմի ցուցադրությունը, նախարար Արտեմ Ասատրյանը հանդես է… Կարդալ ավելին »

[:hy]Գալուստ Սահակյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին[:]

[:hy] ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 13-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գեորգի Կարաստամատովին՝ Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած նպաստավոր համագործակցության համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում: Գալուստ Սահակյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ… Կարդալ ավելին »