Ամենօրյա արխիվներ: 11.07.2016

[:hy]ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին[:]

[:hy]Հուլիսի 11-ին «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում: Նրանց ընդունեց Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով մասնակիցներին՝ ԱԺ նախագահը կարևորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը: Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական: Նա մասնավորապես նշեց. «2012թ., երբ մեկնարկեց ծրագիրը, մտավախություն կար՝ կստացվի՞ կյանքի կոչել այն: Անցնող տարիները ցույց… Կարդալ ավելին »

[:hy]Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտին[:]

[:hy]Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նիժնի Նովգորոդի և Արզամասի Գեորգի միտրոպոլիտին` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի: Գեորգի միտրոպոլիտին ներկայացնելով Նորին Սրբությանը` Եզրաս Սրբազանն անդրադարձավ նրա գլխավորած պատվիրակության` Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին կատարած ուխտագնացությանը, ինչպես… Կարդալ ավելին »

[:hy]Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների[:]

[:hy]Հուլիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ավելի քան 30 ուխտավորների` ուղեկցությամբ Բոստոնի Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վազգեն քահանա Կուզույանի և Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով ուխտավորներին, գոհունակությամբ… Կարդալ ավելին »

[:hy]«Ամբերդ» պարային անսամբլն արժանացել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» միջազգային փառատոնի մրցանակին[:]

[:hy]Ս. թ. հուլիսի 1-8-ը, Լատվիայում անցկացվել է ժողովրդական պարերի «Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնը: «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝  փառատոնին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիր հայորդաց տան «Ամբերդ» պարային անսամբլը: «Սուդմալինաս» 8-րդ միջազգային փառատոնի բացումը կայացել է… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մասնակցում է «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնին[:]

[:hy]ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Սպիտակ գիշերների աստղերը» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի շրջանակում` ս. թ. հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում կներկայացնի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Անուշ Նիկողոսյան) և Հեկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան»: «Սպիտակ գիշերների աստղերը» 24-րդ միջազգային երաժշտական… Կարդալ ավելին »

[:hy]Շարժական երկրորդ կլինիկայի շնորհիվ այսուհետև մարզերում ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություններն առավել հասանելի կդառնան[:]

[:hy]ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում  այսօր բացվեց Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն ուղղված ծրագրերին Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջա­նակում նվիրաբերված երկրորդ շար­ժական կլինիկան։ Այս կլինիկայի շահագործումով  ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտների հետ կապված ծառայութ­յուն­ներն էլ ավելի կմոտեցվեն դրանց կարիքն ունեցողներին` մեծացնելով հետազոտության և խորհրդատվության հասանելիությունը: Կլինիկան ձեռք էր բերվել մարտի վերջին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և… Կարդալ ավելին »

[:hy]ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արգենտինայի Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Արգենտինայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը երկրի անկախության 200-ամյակի առթիվ շնորհավորել է դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Արգենտինայի ամբողջ ժողովրդին՝ մաղթելով բարեկամ Արգենտինային հետագա բարգավաճում, նորանոր հաջողություններ, իսկ դեսպան Ուռիոլաբեիտիային՝ զգալի ձեռքբերումներ հայ-արգենտինյան հարաբերությունների ամրապնդման գործում: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ… Կարդալ ավելին »

[:hy]Ջուր չի լինի[:]

[:hy]«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի, Մարգարյան փողոցների և նրբանցքների, Կարապետյան, Պարսեղովի, Ռոստոմյան փողոցների, Հալաբյան փող. 41-ից-65, Բաշինջաղյան փող. 172, 174, 176, 178, 180, 182, 184, 186, 190 համարների և նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված… Կարդալ ավելին »

[:hy]Ջավախքի սպանության մասին՝ պաշտոնական մեկնաբանություն[:]

[:hy]ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանությանը։ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և… Կարդալ ավելին »

[:hy]«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է». Լավրով[:]

[:hy]Այսօր և վաղը նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովի այցը Բաքու: Այս առնչությամբ տարածված՝ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության նշված է, որ Բաքվում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքեր են փոխանակվելու ղարաբաղյան խնդրի շուրջ՝ որպես շարունակություն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների: «Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, և հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում… Կարդալ ավելին »