Ամենօրյա արխիվներ: 08.07.2016

[:hy]ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ ԲԻՉԱԽՉՅԱՆՆԵՐԻ ԲԵՆԵՖԻՍԸ[:]

[:hy]5-րդ տարին անընդմեջ մասնակցելով եվրագավաթների խաղարկությանը, Գյումրիի «Շիրակն» ինքնատիպ նվաճման հասավ՝ 4-րդ անգամ հաջողությամբ հաղթահարելով առաջին փուլի արգելքը: Այս առումով Գորիի «Դիլայի» հետ հանդիպումը կարելի է հայր և որդի Բիչախչյանների բենեֆիսը համարել: Երկուսն էլ հայկական ֆուտբոլում յուրօրինակ ռեկորդակիրներ դարձան: Կրտսեր Բիչախչյանը՝ Վահանը եվրագավաթներում իր նորամուտը նշեց գոլով, որը վճռորոշ նշանակություն ունեցավ թիմի համար «Դիլայի» արգելքը… Կարդալ ավելին »

[:hy]ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅՈՒՄ ԳՈԼԻ ՀԵՂԻՆԱԿ ԴԱՐՁԱԾ ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ[:]

[:hy]«Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի վերջնամասում խփեց թիմի հաղթական գոլը: Այդ գոլի շնորհիվ 17-ամյա ֆուտբոլիստը դարձավ մրցաշարում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Կրտսեր Բիչախչյանը գոլը հեղինակեց 16 տարեկան 364 օրական հասակում: [:]

[:hy]Ջուր չի լինի[:]

[:hy]«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 12-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. Ժամը 09.00-23.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի, 2. Ժամը 12.00-18.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի և Էրեբունի վարչական շրջանի` Սարի Թաղի 3-ից-25 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ… Կարդալ ավելին »

[:hy]Գրիգորի Խաչատուրովը նշանակվել երրորդ բանակային կորպուսի հրամանատար[:]

[:hy]Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ հուլիսի 7–ին գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Սերժ Սարգսյանն իր այս նշանակումով ևս մեկ անգամ ցույց տվեց, որ համակարգը գնահատում է «մարդակեր» կադրերին: Գրիգորի Խաչատուրովը այն զինվորականը չէ, որին կարելի էր վստահել մի ամբողջ կորպուս: Նա բանակ կլանային համակարգ ներմուծող զինվորականներից մեկն է:… Կարդալ ավելին »

[:hy]ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐԸ ԹՎԵՐՈՎ ՈՒ ՓԱՍՏԵՐՈՎ[:]

[:hy]Եվրագավաթների որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներում հայկական 4 թիմերը բավական հաջող հանդես եկան՝ տոնելով 3 հաղթանակ, կրելով մեկ պարտություն: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումներում նրանք 3 պարտություն էին կրել, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի: Հաջող խաղի արդյունքում մեկնարկի դուրս եկած մեր 4 թիմերից երկուսը՝ «Ալաշկերտն» ու «Շիրակը» մտան հաջորդ փուլ: Ավելի հաջող հայկական ակումբները հանդես էին… Կարդալ ավելին »

[:hy]Ինքնասպանության հասցնելու մեղադրանքով[:]

[:hy]Հուլիսի 7-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ֆարշիդ Զ.-ին, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի /ինքնասպանության հասցնելը/ 1-ին մասի մեղադրանքով: [:]

[:hy]Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է. «Հրապարակ» [:]

[:hy]«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մերձակայքում որոշակի պատրաստություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով, Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է, ավելին` նրան հասկացրել են, որ ինչ-որ ժամանակ հետո թերեւս ճիշտ կլինի դիմում գրել-հեռանալ: Իր հերթին Օհանյանն էլ հասկացրել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրելու, թող հրամանով  ազատեն: Դա էր պատճառը, որ օրեր առաջ… Կարդալ ավելին »