Ամենօրյա արխիվներ: 02.07.2016

[:hy]ԳՈԼՖԻ ԿՈՎԿԱՍԻ ԳԱՎԱԹԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՒԱՆՈՒՄ[:]

[:hy]2016 թվականի հուլիսի 9-ից 10-ը Վահագնի թաղամասի «Արարատ գոլֆ» ակումբում կանցկացվի Կովկասի գավաթի 2-րդ մրցաշարը, կմրցեն Հայաստանի և Վրաստանի թիմերը։ Այս մասին «Sputnik Արմենիային» ասել է Հայաստանի Ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը։ Կովկասի գավաթի անցկացման գաղափարը ծագել է 2014թ-ին։ Առաջին մրցաշարն անցկացվել է Վրաստանում, Ambassadori գոլֆ ակումբում։ Armsport[:]

[:hy]ՄԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԼԵԳԻՈՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԱԼԱՇԿԵՐՏ[:]

[:hy]«Միկայի» նախկին կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին կարիերան շարունակելու է «Ալաշկերտում»: 26-ամյա ֆուտբոլիստը երևանցիների հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել,- տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը: Վրացին «Միկայից» հեռանալուց հետո հանդես է եկել Լանչխութիի «Գուրիայում»: Կվեկվեկսկրին այսօր առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմի կազմում: [:]

[:hy]Լավրովն ու Շտայնմայերը քննարկել են ղարաբաղյան խնդիրը[:]

[:hy]Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս նախաձեռնությամբ: Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին: Երկու երկրների արտգործնախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջընթացի հեռանկարներին՝ հաշվի առնելով Գերմանիայի արտգործնախարարի այցը  տարածաշրջան: «Ա1+»[:]

[:hy]Հենրիխ Մխիթարյանը՝ նախկին ԽՍՀՄ-ի ամենաթանկ ֆուտբոլիստ[:]

[:hy]Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբն իր թվիթերյան էջում հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ելույթները կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում: «Մխիթարյանը տեղափոխվում է «ՄանՅու»: «Բորուսիան» հաջողություն է մաղթում նրան Եվրոպայի լիգայում», – մասնակի նշված է գերմանական ակումբի թվիթերյան էջում: Ինչպես տեղեկացնում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարելու է 42… Կարդալ ավելին »

[:hy]Սուրեն Սարգսյան. «Այդ երկու գեներալները ծեծ կուտեն, եւ ես չեմ լինի դիմակով». Առավոտ [:]

[:hy]Երկու տարի առաջ դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն, ինչպես խոստացել էր, ճշտել է իրեն ծեծի ենթարկողների ով լինելը: Հիշեցնենք` 2014 թվականի դեկտեմբերի 10-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել էին: «Ես ճշտեցի, այս պահին անունները չեմ տալիս: Ասում են,… Կարդալ ավելին »

[:hy]Ֆրանսիայի ԱԺ-ն ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրենք ընդունեց.Azatutyun[:]

[:hy]Ֆրանսիայի Ազգային ժողովը ուրբաթ օրը միաձայն ընդունել է օրենք, որով քրեականացվում է մարդկության դեմ և պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության հերքումը։ Armenews կայքի փոխանցմամբ՝ ընդունված փաստաթուղթը կառավարության ներկայացրած փոփոխությունն է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում։ Առաջին ընթերցմամբ նախագծի օգտին են քվեարկել քվեարկությանը մասնակցած բոլոր 21 պատգամավորները։ Նոր օրինագիծը ներառում է բոլոր այն դեպքերը, որոնք ֆրանսական… Կարդալ ավելին »