Ամենօրյա արխիվներ: 01.07.2016

[:hy]Խուզարկմամբ հայտնաբերվել և առգրավվել են մարտական փամփուշտներ[:]

[:hy]ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հուլիսի 1-ին 13 տարբեր հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են տարբեր փաստաթղթեր, նյութեր։ Բացի այդ,… Կարդալ ավելին »

[:hy]Ընդունելություն՝ նվիրված Սահմանադրության օրվան[:]

[:hy]Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված ընդունելությանը: Օրվա առիթով տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը, որի հրատարակությունը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: [:]

[:hy]Արթիկում խմելու ջրի նմուշառումներ են կատարվում[:]

[:hy]Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած  ջրհեղեղի  արդյունքում վթարվել էր նաև 120մմ տրամագծով խմելու ջրի խողովակը, որը սնում է քաղաքի Անկախության և Բաղրամյան փողոցները` հարակից տարածքներով: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի մասնաճյուղն անմիջապես կապ է հաստատել Արթիկի «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ-ի Հյուսիս-արևմտյան մասնաճյուղի Արթիկի  տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Կ.Չախոյանի հետ։ Առաջարկվել է  դադարեցնել… Կարդալ ավելին »

[:hy]«Նոր Հայաստան»-ի անդամի տանը զենք են փնտրել[:]

[:hy]«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանին պատկանող տանն  այսօր  փնտրում էին զենք, զինամթերք, քարտեզներ եւ սխեմաներ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ակտիվիստը, իրենց ներկայացվել է խուզարկության մասին որոշումը՝ մայիսի 20-ին տեղի ունեցած ավտովթարի գործով ապացույցներ ձեռք բերելու համար,  եւ բացի իր տնից, խուզարկվել է նաեւ հորեղբոր տունը եւ չգործող արտադրամասը: «Սակայն ոչինչ չգտան:… Կարդալ ավելին »

[:hy]«2 օր է՝ տանիքում եմ քնում». Արթիկի բնակիչները՝ կրած վնասների մասին[:]

[:hy]«Իմ տունն ամբողջապես խայտառակ վիճակում է, տուն չի մնացել; Երկու օր քնել եմ տանիքում, 70 տարեկան մարդ եմ ու քնում եմ տանիքում: 7 հոգանոց ընտանիքս ամեն մեկին մի հարևանի, մի բարեկամի տանը թողել եմ , որ փողոցներում չքնեն,  շիվարել մնացել եմ, չգիտեմ էլ թե ինչ անեմ: Տունս մենակ պատերն ու  տանիքն է մնացել, ներսում ամբողջությամբ … Կարդալ ավելին »

[:hy]Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[:]

[:hy]Հունիսի 30-ին իսպանական Պայպորտա քաղաքը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քվեարկեցին ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրեց շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել են նման ինստիտուցիոնալ հայտարարություններ։ ՀՀ ԱԳՆ[:]

[:hy]ֆուտբոլ կխաղան պատգամավորներն ու լրագրողները[:]

[:hy] Հուլիսի 4-ին՝ ժամը 19.00-ին, Երեւանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հավաքականների միջեւ: ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. 1. Էդուարդ Շարմազանով- ԱԺ փոխնախագահ 2. Հովհաննես Սահակյան- ԱԺ պատգամավոր 3. Ավագյան Կարեն- ԱԺ պատգամավոր 4. Նահապետյան Կորյուն- ԱԺ պատգամավոր 5. Սամվել Ֆարմանյան- ԱԺ պատգամավոր… Կարդալ ավելին »

[:hy]Շենքերի բակում կառուցված շինությունն ապամոնտաժվել է. ՄԻՊ[:]

[:hy]Արշակունյաց պողոտայի մի խումբ բնակիչներ կոլեկտիվ դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ իրենց շենքերի բակում՝ Արշակունյաց-Ֆրունզե խաչմերուկում, ապրիլ ամսից կատարվում են շինարարական աշխատանքներ: Ըստ դիմումատուների՝ կառուցված շինությունը խոչընդոտում է արեւի լույսի ներթափանցումը բազմաթիվ բնակարաներ, կառուցվում է հանրային սեփականություն հանդիսացող կանաչապատ տարածքում, որտեղ գտնվել է շենքերի բնակիչների կողմից նախկինում կառուցված զրուցարանը: Դիմումատուների պնդմամբ՝… Կարդալ ավելին »

[:hy]Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 34-րդ նիստին[:]

[:hy]Հուլիսի 1-ին Սոչիում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որին ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները: Ելույթ ունենալով նիստին՝ իր խոսքում նախարար Նալբանդյանը կարևորեց միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ՍԾՏՀԿ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչև կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային և… Կարդալ ավելին »

[:hy]Ավան վարչական շրջանում գործարկվել է միասնական ընդունարան[:]

[:hy]Ավանի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնում գործարկվել է միասնական ընդունարան:   Եթե մինչ օրս  Ավան  վարչական շրջանի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին Ավան և Նոր-Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժին, ապա այսուհետ՝  գործարկված միասնական ընդունարանների շնորհիվ, Ավանի բնակիչները իրենց դիմումները կարող են ներկայացնել նաև Ավանի… Կարդալ ավելին »