[:hy]ՏԻՏՈ ՌԱՄԱԼՅՈ. ՍԱ ԵՎՐՈՊԱՆ Է. ԱՅՍՏԵՂ ԱՅԼ ՄԱԿԱՐԴԱԿ Է[:]

[:hy]

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Բանանցը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի «Օմոնիային»: Հանդիպումից հետո երևանյան թիմի գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոն կիսվեց խաղի վերաբերյալ կարծիքով.
«Կարծում եմ՝ բավականին հավասար խաղ էր: Տարբերությունը վիճելի էր: Արդյունքն այդքան էլ արդարացի չէր մեզ համար… կարող էր ոչ-ոքի լինել: Շատ գոհ եմ թիմի խաղից: Պատասխան խաղն ավելի բարդ է լինելու»:
— Շա՞տ եք տխուր:
 — Մի քիչ: Երկակի զգացողություններ ունեմ: Տխուր եմ արդյունքի պատճառով և հպարտ եմ, թե ինչպես խաղաց թիմը: 1-ին կեսում կարող էինք գոլ խփել: Իրենք առաջին վտանգավոր պահով գոլ խփեցին, որից հետո խաղը փոխվեց:
 — Հիմնական ընթացքում չտեսանք այն ֆուտբոլը, որը սովոր ենք տեսնել, այն է՝ հարձակման գծում կոմբինացիոն ֆուտբոլ: Այս խաղում թիմը հիմնականում խաղում էր Բուրաևի «վրա». նոր տակտիկա՞ն է, թե՞ մրցակիցն էր ստիպում:
 — Դուք մեր խաղն ամբողջ տարի տեսել եք. կարող եք պատասխանել այդ հարցին: Մեզ պակասում են 2 խաղացողներ, ովքեր կոմբինացիոն գործողություններ էին հաղորդում առջևի գծում: Պետք է փոխվենք, բնական է՝ ավելի քիչ կոմբինացիոն ենք դարձել: Պետք է հաշվի առնենք, որ մրցակիցն ուժեղ է: Սա Եվրոպան է. այստեղ այլ մակարդակ է; Այս մակարդակի թիմեր մեր առաջնությունում չկան:
 — Հաշվի առնելով կորուստները՝ հաջողվե՞լ էր օպտիմալ կազմ ընտրել, թե՞ հանդիպման ընթացքն այլ բան ցույց տվեց:
 — Գոհ եմ բոլոր ֆուտբոլիստներից, ովքեր մասնակցեցին խաղին: Հանդիսատեսը նույնպես վայելեց խաղից: Գոհ չեմ արդյունքից, սակայն արել ենք այն ամենը, ինչը կարող էինք:
 — Զարմացրե՞ց մրցակիցը:
  — Այդքան էլ չզարմացրեց: Գիտենք, որ մեծ ունակություններով թիմ է. պետք է հաշվի առնել:
1040 (1)
Armsport

[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով