[:hy]Տեղի կունենա «Ա. Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային-ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը[:]

By | 01.07.2016

[:hy]Ս. թ. ապրիլի 29-ից մայիսի 20-ը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը անցկացրել է «Ա. Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային-ստեղծագործական մրցույթ՝ դպրոցականների համար: Համաձայն մրցույթի պահանջների, մասնակիցները հայ գրականություն և ինֆորմատիկա առարկաների ուսուցիչների օգնությամբ, «MS Power Point» և համակարգչային այլ ծրագրերի կիրառմամբ ստեղծել են տեսանյութեր՝
Ա. Իսահակյանի հեքիաթների, առակների, լեգենդների հիման վրա: Գնահատող ժյուրին, որի կազմում ընդգրկված են «Ոզնի համակարգչային մրցույթ» ծրագրի մասնագետները, Երևանից և ՀՀ մարզերից ստացել է շուրջ 300 աշխատանք:
Մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների ընթերցանությունը, ստեղծել՝ աշակերտների համակարգչային գիտելիքների, հմտությունների կիրառման ու զարգացման հարթակ: Մրցույթը նաև ինքնարտահայտման լավ հնարավորություն է ներառական կրթության համակարգում ընդգրկված աշակերտների համար:
Ս. թ. հուլիսի 2-ին, ժամը 13:00-ին, Ա. Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե՝ Երևան, Զառոբյան 20) տեղի կունենա «Ա. Իսահակյանի հեքիաթները և առակները» խորագրով համակարգչային-ստեղծագործական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Ներկա կլինեն լավագույն աշխատանքների հեղինակները, ուսուցիչները, մրցույթի աջակիցները, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

iso79[:]

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով