[:hy]Ռիո-2016-ում չհայտնված ամերիկուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)[:]

By | 23.07.2016
Загрузка...

[:hy]Լոնդոնում ընթացող Ադամանդե լիգայի 10-րդ փուլում գրանցվել է արագավազքի ռեկորդ: Ամերիկուհի Կենդրա Հարիսոնը 100 մետր տարածությունն անցել է 12,20 վայրկյանում:

Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրել են ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչներ Բրիանա Ռոլինսը (12,57) և Կրիստի Քասթլին (12,59):

ԱՄՆ-ի առաջնությունում գրավելով 6-րդ տեղը և չնվաճելով Ռիո դե Ժանեյրում կայանալիք ամառային խաղերի ուղեգիր, Հարիսոնն իր գլխավոր նպատակ է հայտարարել համաշխարհային ռեկորդ սահմանելը:

100 մետր մրցատարածքում արգելավազքի կանանց նախորդ ռեկորդը սահմանվել էր 1988 թվականի օգոստոսի 20-ին, որի հեղինակը բուլղարուհի Յորդանա Դոնկովան էր (12,21):

https://youtu.be/V1lvUn9ZyeQ

slack_s_0_0

Armsport[:]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...